16.05.2017 05:06 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Հարութ Ուլոյան. «Հեծանիվ հնարելու կարիք չկա։ Միակ ձեւը փողոցներում ու հրապարակներում անդադար, թեկուզ 24-ժամյա ռեժիմով զանգվածային, վճռական, խաղաղ բողոքի ակցիաներն են։ Եթե կա իշխանափոխության պահանջ, այդ պահանջը ոչ մի տիպի «հիասթափությամբ» չի վերանալու։

Մի օր բողոքի ցույցի մասնակցելով ոչ մի հարց ոչ մի տեղ երբեք չի լուծվել։ Վճռականությունը պիտի կայանա հենց դրանում, որ քանի դեռ կյանքի չի կոչվում պահանջը, տուն գնալ չկա։ Ավելին, թվացյալ «լավ» իշխանության հաստատումից հետո էլ ժողովուրդը մշտապես «վերահսկողության» տակ պիտի պահի իշխանություններին։ Մնացած խոսակցությունները խենթանոցներին բնորոշ խոսակցություններ են»։

* * *

Մհեր Մանուկյան. «Իմ կարծիքով, հիմա իմ եւ մեզնից ավագ սերնդի բոլոր մարդիկ, ում համար արժեք են շիտակությունն ու արդարությունը, բարությունն ու կարեկցանքը, անվախությունն ու անկաշառությունը, առնվազն մի խնդիր ունեն. պետք է ամեն ինչ անեն, որ լուսավորի ու բարձրի ծարավ ոչ մի երիտասարդ ու պատանի չկոտրվի ու չխեղվի»։

* * *

Արտակ Համբարձումյան. «Այսօր շատերից էի կարծիք լսում, որ ընտրական պրոցեսները Հայաստանում կնորմալանան, երբ սովետի սերունդը հեռանա։ Ասեմ, որ էսօր իմ եղած տեղամասերում հանձնաժողովականների առնվազն 40 տոկոսը անկախության սերնդի էր, բայց որակով ոչինչ չի փոխվել»։

* * *

Կարեն Քոչարյան. «Մյուս տարի Եվրատեսիլում Հայաստանը պետք է անպայման ՀՀԿ-ական ներկայացնի։ Կրելու ուրիշ ձեւ չկա»։

* * *

Վահրամ Թոքմաջյան. «Վիրավորված օպերատորի թեմայով։ Բնավ չեմ քննարկում հարցն այն կողմից, թե օպերատորին ի՞նչ հանգամանքներում են կրակել, վիդեոյի որակ եւ այլն։ Դեպքը ցավալի է, ինչ խոսք։ Բայց ներեցեք։ Նյուզֆիդս երկու օր չի լռում էդ մասին։ Ո՞նց է ստացվում, որ երբ 18 տարեկան, իր երազանքների անկատար փուլում, կյանքով լեցուն տղա է զոհվում, սաղ լրատվականներով մի հատիկ թելից կախված կասկայի նկար եք դնում, մի երկու հոգի էլ` ASTVAC HOGIN LUSAVORI է գրում, ու բոլորը լեզուները մտցնում են համապատասխան հատվածը։ Ոչ մեկը պահանջատեր չէ։ Հիմա ի՞նչ, դե կներեք էլի, օպերատոր է, լրատվական դաշտի հետ կապ ունի, ո՞նց շուխուռ չանեն, մի աղմուկ, մի աղաղակ։ Փակ կաստա է գոյացե՞լ, ասեք իմանանք։ ՀՀ քաղաքացի 18 տարեկան գյոզալ տղեն ու լրատվականի աշխատողները տարբեր արտերից ե՞ն»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30