06.04.2018 08:06 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

«Дядя Петя, ты дурак?»

«Дядя Петя, ты дурак?»

Գրող Մերուժան Տեր-Գուլանյանը քառօրա պատերազմից հետո այցելել է զինվորներին եւ այնտեղ փորձել փոքրիկ հնարամտություններ բանեցնել. «Պատերազմից անմիջապես հետո մոտ 20 մտավորականներով գնացինք առաջնագիծ։ Թերությունները բազմաթիվ էին, որոնք դեռ չէին վերացվել։

Մոտ 200 զինվորի առաջ 2.5 ժամ զրուցեցինք հայրենիքից, հայրենասիրությունից։ Այդ պահին մի բան անցավ մտքովս, զինվորներին ասացի` «Ինձ իրավունք է տրված ձեզանից մեկին արձակուրդ ուղարկել»։ Իրականում նման իրավունք ինձ ոչ ոք չէր տվել։ Ասացի` «Ով ուզում է, թող ոտքի կանգնի»։ Ոչ ոք ոտքի չկանգնեց։ Եվ ես ոտքի կանգնեցի ու ծափահարեցի։ Ես ապշած էի»։

Պատկերացնել կարելի է, թե ինչ են մտածել ընդամենը ժամեր առաջ պատերազմի բովով անցած այդ երիտասարդ տղաները, երբ Մերուժան Տեր-Գուլանյանը նրանց հետ 2.5 ժամ շարունակ խոսել է հայրենիքից եւ հայրենասիրությունից։ Բայց ոչ մի բանականության ու տրամաբանության մեջ չի տեղավորվում Մերուժան Տեր-Գուլանյանի փորձարկումները` զինվորներին  առաջարկել մի բան, որի իրավունքը նա չուներ։ Փաստացի, խաբել զինվորին, թե` «Ցանկացողին կարող եմ տուն ուղարկել»։ Համարյա հայտնի ֆիլմի հերոս Պետյայի պես, որ երեխային կոնֆետի դատարկ թուղթ է տալիս, երեխան էլ բացում է թուղթը, նայում դատարկությանը եւ շատ տեղին հարցնում` «Дядя Петя, ты дурак?»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30