11.05.2018 06:49 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Սերժ Սարգսյանն անջատեց առաջին «Լույսը»

Երեկ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտնել է, որ մայիսի 10-ին «Լույսի» աշխատակազմին եւ իրեն ծանուցում է ներկայացվել հիմնադրամի աշխատանքի դադարեցման մասին։

Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել էր 2008-2009 թվականներին՝ Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի անմիջական մասնակցությամբ։ Այն ժամանակ հայտարարվեց, որ հիմնադրամը երիտասարդ եւ տաղանդավոր գիտնականների կրթման, արտասահմանում ուսումը շարունակելու, գիտական աշխատանքներ իրականացնելու դարբնոց է լինելու։

Պարզվեց, որ նախկին իշխանությունների կողմից այդքան գովազդվող հիմնադրամը ընդամենը սեփական փիառի համար էր գործում։ Բավական էր, որ հիմնադրամի հիմնական հովանավորները զրկվեին իշխանությունից, անմիջապես հրաժարվել են իրենց իսկ ստեղծածից։

Ընդ որում, համաձայն Ժաքլին Կարաասլանյանի հայտարարության, ուսումը շարունակող կրթաթոշակառուներին եւ 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին հիմնադրամը այս տարի եւս կշնորհի կրթաթոշակ։ Բայց միայն այս տարի։ Իսկ հաջորդ տարիների համար մեր այդ ուսանողները, որոնց մի մասը արտերկրում է եւ պետք է շարունակի ուսումը, փաստորեն՝ անտեր են մնալու։

Երկու կարծիք կա այս հարցի շուրջ. սա կամ Սերժ Սարգսյանի եւ նրա շրջապատի կողմից բացահայտ սաբոտաժ է, կամ էլ՝ պարզապես իրենք համարում են, որ այլեւս Հայաստանին ու նրա երիտասարդությանը տալու բան չունեն, իմաստ չկա ծառայել, բարի գործ անել մի պետության համար, որտեղ իշխանություն չունեն։ Մեծ հաշվով, երկու տարբերակն էլ նրանց էությանը համապատասխանում է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30