09.03.2018 07:35 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. դեմքի մաշկի արդյունավետ հակատարիքային միջոցները

Բյութի-բառարան. դեմքի մաշկի արդյունավետ հակատարիքային միջոցները

Հակատարիքային կոսմետիկ գործողություններին անցնելիս անհրաժեշտ է զինվել ճիշտ միջոցներով, որոնք բուն գործողություն կատարելուց բացի, գրագետ կսնուցեն ու կխոնավացնեն դեմքի մաշկը։ Խոնավացումը ամենօրյա խնամքի հիմնական էտապն է, որը չի կարելի չարաշահել։ Ներկայացնում ենք ամենաարդյունավետ հակատարիքային քսուքները, որոնք կօգնեն սնուցել ջրազրկված բջիջները՝ մաշկի փայլն ու էլաստիկությունը վերադարձնելով։

Dior. PRESTIGE HUILE DE ROSE LA MICRO-HUILE DE ROSE։ Այս շքեղ վերականգնող կոնցենտրատը վարդի էքստրակտի հիմքով է, եւ ներառում է սնուցող յուղի ու շիճուկի հատկությունները։ Փորձագետներն այն խորհուրդ են տալիս հասցնել հիմնական խնամքից առաջ, որպեսզի բարձրացվի նրա արդյունավետությունը՝ մաշկին օգտակար միկրոէլեմենտներով հզոր լիցք պարգեւելով։

La Praire. ANTI-AGING DAY CREAM SPF 30։ Հակատարիքային լեգենդար քսուքի տիեզերական արժեքն արդարացվում է նրա արդյունավետությամբ։ Բաղադրության մեջ առկա ռեսվերատրոլը հանդես է գալիս որպես հզոր հակաօքսիդան եւ օգնում է պայքարել բջիջներում ազատ ռադիկալների դեմ, իսկ բուսական էքստրակտները պատասխանատու են օրվա էքստրախոնավացման համար։

Swiss Line. CELL SHOCK AGE INTELLIGENCE։ Ապրանքանիշի փորձագետներն այս հակատարիքային քսուքի գործողությունը համեմատում են դոմինո խաղի հետ։ Միջոցի բաղադրության մեջ հավաքված են իրար հետ իդեալականորեն համադրվող բաղադրիչները, որոնք հերթականությամբ մի շարք խնդիրներ են լուծում։ Ձգության կորուստ, կնճիռներ, պիգմենտացիա եւ լայնացած ծակոտիներ՝ միջոցը պայքարում է բոլոր անկատարելությունների դեմ։

Elemis. PRO-DEFINITION DAY CREAM։ Սուպերէֆեկտիվ հակատարիքային միջոցն ակնթարթորեն լուծում է մաշկի ձգության կորստի խնդիրները՝ դեմքի օվալն ավելի ընդգծված դարձնելով։ Գաղտնիքը հնդկական արջունա ծառի կեղեւի հազվադեպ էքստրակտի մեջ է, որը պատասխանատու է կզակի եւ պարանոցի շրջանում կորեկցիայի համար։ Լիֆտինգի ակնթարթային էֆեկտն ապահովված է։

L'Occitane. IMMORTELLE DIVINE։ «Աստվածային իմորտել» միջոցների ողջ գամմայի բաղադրության մեջ առկա է անթառամի էքստրակտը՝ բույս, որն ունակ է ողջ մնալ ամենաէքստրեմալ կլիմայական պայմաններում։ Հավաքածուի բացարձակ բեսթսելլեր հակատարիքային քսուքը ոչ միայն սնուցում ու խոնավացնում է մաշկը` արդեն գոյություն ունեցող կնճիռներն ավելի անտեսանելի դարձնելով, այլ նաեւ պաշտպանում է այն  շրջակա միջավայրի բացասական ֆակտորների ներգործությունից։

Shiseido. WASO։ Բրենդի միջոցների նոր WASO գիծը մշակված է երիտասարդ մաշկի պահանջների հաշվարկով։ Գամմայի բոլոր միջոցների խնդիրը մաշկին սթրեսի դեմ ինքնուրույն պայքարելու օգնության մեջ է, ինչպես նաեւ պաշտպանիչ հատկությունները բարձրացնելը։ Այսպես, գելաձեւ հյուսվածքով թեթեւ  քսուքը հարստացված է գազարի էքստրակտներով, որը խոնավացնում է մաշկը, հավասարեցնում է տոնը եւ վերադարձնում բնական փայլը։

Biotherm. BLUE THERAPY MULTI-DEFENDER SPF 25։ Ջրիմուռների, լամինարիայի եւ պլանկտոնի հազվադեպ էքստրակտներով հարստացված խոնավացնող քսուքն ունի SPF-25 արեւի ճառագայթներից պաշտպանության աստիճան, հեռացնում է միմիկական կնճիռների ցանցը, բարձրացնում է մաշկի ձգությունն ու էլաստիկությունը։ Քսուքը արդյունավետ պայքարում է տարիքային պիգմենտացիայի դեմ։

Lancome. GENIFIQUE NUTRICS։ Քսուք-խնամքի անքաշ հյուսվածքը ներծծվում է ակնթարթորեն՝ բջիջներն օրվա ընթացքում կորցրած խոնավությամբ սնուցելով։ Միջոցը «երիտասարդության ակտիվատոր» անվանումն է ստացել, քանզի հեշտությամբ վերադարձնում է մաշկի փայլը՝ այն հարթ ու ձիգ դարձնելով։

Caudalie. PREMIERE CRU։ Այս քսուքը ներառել է խաղողի թփի լավագույն հատկությունները։ Միջոցն իր բաղադրության մեջ հակաօքսիդանտներ եւ օգտակար միկրոէլեմենտներ է պարունակում, որոնք բջիջների ռեգեներացիայի ինքնուրույն գործընթաց են թողարկում։ Արդյունքում, մաշկը տեսանելիորեն ձիգ ու խոնավ է դառնում։

Carita. PROGRESSIF NEOMORPHOSE։ Քսուքի շքեղ հյուսվածքը դեմքին նստում է անտեսանելի վուալով՝ իրենից հետո ծաղկային թեթեւ բույր թողնելով։ Միջոցն իդեալականորեն հարմար է երեկոյան մերսման համար. փոքր բաժինը հասցվում է այտերին, ճակատին եւ կզակին՝ այն թեթեւ շրջանաձեւ շարժումներով դեմքի կենտրոնից արտաքին կոնտուրներին տարածելով։

Dr. Brandt. DREAM NIGHT CREAM։ Այս քսուքը կոչված է մաշկի գիշերային խոր քնի ապահովման համար։ Նրա ֆորմուլայի հիմքում են հազվադեպ բուսական բաղադրիչները, որոնք, սպունգի պես, բջիջներում ձգում ու պահպանում են խոնավությունը՝ օգնելով պայքարել օրվա ընթացքում կուտակված սթրեսի դեմ։

Cefine. NANOMIC THE CREAM LX։ Ինկա-ինչայի սերմերի յուղի, բրազիլական պղպեղի սերմերի էքստրակտի եւ նռան շնորհիվ այս հակատարիքային քսուքը ներթափանցում է մաշկի ամենախոր շերտեր՝ նպաստելով բջիջների պատերի ամրացմանը։ Արդյունքում մաշկը լիարժեք խոնավացած, իսկ դեմքի օվալը՝ հստակ գծագրված տեսք է ունենում։

Dr. Jart+. TIME RETURNING։ Այս սնուցող քսուքի բաղադրության մեջ առկա է խխունջի մուցին, որը հզոր վերականգնող ու հակաօքսիդան միջոց է։ Խխունջային գաղտնիքը նաեւ հարուստ է կոլագենով ու էլաստինով, ինչի շնորհիվ միջոցն ինքնըստինքյան հակատարիքային փոփոխությունների դեմ հզոր զենքի է վերածվում։

L'Oreal Paris. REVITALIFT [HA]։ Գիշերային հակատարիքային քսուքի գործողությունն, արդյունավետության առումով, համեմատվում է ֆիլլերի ներարկումների հետ։ Միջոցը պայքարում է արդեն գոյություն ունեցող կնճիռների դեմ, կանխում է նորերի առաջացումը։ Քսուքի բաղադրության մեջ առկա է բարձրկոնցենտրացված հիալուրոնային թթու, որը խոր ներթափանցում է մաշկի մեջ՝ դրա ծավալը վերականգնելով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30