20.07.2011 13:16 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Երեվանի քրեականի պետին ազատել են աշխատանքից

Շաբաթ օրը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել Երեւան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ, գնդապետ Եգոր Անտոնյանը։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Արտակ Կարապետյանը ազատվել է նշված պաշտոնից եւ նշանակվել Երեւան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ։

Թե ինչքանով Եգոր Անտոնյանը կապ ունի հուլիսի 14-ի գիշերը կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  աշխատակից  Ստեփան Սիմոնյանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ, այնքան էլ կարեւոր չէ։ Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ոստիկանության  ներքին անվտանգության  վարչության  եւ կազմակերպված հանցավորության դեմ  պայքարի  գլխավոր վարչության  ծառայողների կողմից Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր  Ստեփան Սիմոնյանը Խանջյան փողոցում  մի քաղաքացուց 500 դոլար  կաշառք վերցնելու  պահին բռնվեց։

«ՉԻ» տեղեկություններով` Սիմոնյանը դեպքից մի քանի օր առաջ նամակ է գրել վերադասին` խնդրելով օգնել իրեն` ընտանիքի հետ կապված սոցիալ-տնտեսական առաջացած խնդիրները լուծելու համար։ Սովորաբար ոստիկանությունում ընդունված կարգ կա, երբ ոստիկանը նման խնդրանքով դիմում է վերադասին, ապա նրա դիմումին անպայման ընթացք են տալիս, եւ եթե ոչ  ամբողջությամբ, ապա գոնե մասնակի բավարարում են իրենց աշխատակցի խնդրանքը։ Այս դեպքում Սիմոնյանի խնդրանքին, անհասկանալի պատճառներով, չեն ընդառաջել։ Ի դեպ` «ՉԻ» տեղեկություններով, Սիմոնյանը Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի քեռու տղան է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30