«Տարածաշրջանային ու համաշխարհային իրավիճակն այսօր այնպիսին է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ավելի լուրջ ու լայն համագործակցություն է պահանջվում։ Այլ կերպ ասած` Իրանն ու Ռուսաստանն այսօր գտնվում են բարիկադների միեւնույն կողմում։ Կան մարդիկ, ովքեր դեմ են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի առաջխաղացմանն ու զարգացմանը։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ ՆԱՏՕ-ն այժմ իր հայացքն ուղղել է դեպի Արեւելք, մեր համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդմանը»,-ասել է Ահմադինեժադը Պեկինում, որտեղ ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովը։
Իր հերթին Պուտինը հաստատել է, որ Իրանը «խաղաղ ատոմի» իրավունք ունի։
«Մենք միշտ պաշտպանել ենք Իրանի ժողովրդի` ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործելու իրավունքը»,-ասել է նա։