09.11.2013 16:42 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Աղետի գոտի Հայաստանս

Հայաստանը շարժվում է դեպի ամենակեղտոտ վայրերի ուղղությամբ

Երեկ «Կանաչ խաչ» կազմակերպությունն ու ամերիկյան Բլեքսմիթի ինստիտուտը ներկայացրել են երկրագնդի էկոլոգիապես անբարենպաստ վայրերի ցանկը։ Ցանկում են Ուկրաինան եւ Ռուսաստանը։

1. Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսի միջով անցնող Ռիաուչելո գետը լցվում են բոլոր կոյուղաջրերն ու արտադրական թափոնները։ Արդյունքում գետը խիստ թունավոր է դարձել, նրա ջրին անգամ չի կարելի դիպչել։

2. Գանայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում՝ Ագբոգբլոշիում է գտնվում աշխարհի ամենախոշոր աղբանոցներից մեկը։ Տարածքը մի մեծ քաղաքի չափ է։

3. Նիգերիայում նավթի գողերը պարբերաբար նավթատար խողովակները բացում են, որի արդյունքում Նիգեր գետը հարյուրավոր տոննա նավթ է լցվում։ Գետը դելտայի մոտ «նավթագույն» է։

4. Ինդոնեզիայի Չիտարում գետի տարածքում ծանր մետաղների եւ թունաքիմիկատների իսկական հավաքատեղի է։ Մարդիկ այստեղ երկար չեն ապրում։

5. Չերնոբիլ. 1986թ. այնտեղ ատոմակայանի ռեակտորի պայթյունից հետո այս տարածքը շարունակում է մեռած մնալ։

6. Նորիլսկը եւ Ձերժինսկը այս ցուցակում ներկայացնում են Ռուսաստանը։ Այս քաղաքներում բազմաթիվ արդյունաբերական խոշոր գործարաններ կան, որոնց պատճառով էլ բնապահպանական վիճակը այստեղ աղետալի է։

Սակայն Ռուսաստանում այս ցանկի հրապարակումը դժգոհություն է առաջացրել։  Ռուս բնապահպանները համաձայն չեն, որ իրենց քաղաքների վիճակը այնքան վատ է, որ մոլորակի ամենաանբարենպաստ վայրերից են համարվել։

«Սա հիմնախնդրի վերաբերյալ անբարեխիղճ մոտեցում է։ Միայն Չինաստանում տասնյակից ավելի քաղաքներ կարելի է հաշվել, որտեղ ծանր մետաղների թափոնների ծավալը գերազանցում է Նորիլսկինը»,- նշել է ռուս բնապահպաններից Ռոման Պուկալովը։

Հետաքրքիր է, որ ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանի տարածքը, որտեղ տեղի ունեցած վթարը դասվեց միջուկային խոշորագույն աղետներից մեկի շարքին, մոլորակի ամենակեղտոտ տարածքների թվում տեղ չի գտել։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա եթե ներկայիս վիճակը մնա անփոփոխ, ապա ամբողջ Հայաստանը կարող է դառնալ բնապահպանական աղետի գոտի։ Հատկապես, վերջին տասնամյակում Հայաստանի անտառային տարածքներն անխնա հատկացվել են տարբեր տեսակի տնտեսական գործունեություն, մասնավորապես` հանքարդյունաբերություն ծավալելու նպատակով։

Հանքարդյունաբերությունը զարգացնելու անվան ներքո մեր կառավարությունը աջուձախ հանքարդյունահանման հարյուր արտոնագրեր է բաժանել, սակայն առանց պաշարների կայուն օգտագործման երկարաժամկետ ծրագրի, հարկման եւ շրջակա միջավայրի պահպանության պատշաճ օրենսդրության եւ բնապահպանական ու սոցիալական հետեւանքների համապարփակ գնահատման։ Արդյունքում, հանրապետության ամբողջ տարածքում գնալով շատանում են պոչամբարների, թափոնների եւ բաց հանքերի պատճառով վնասված տարածքները, իսկ դրանք հազարավոր հեկտարներ են։ Այսօր որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, օլիգարխ չես գտնի, որը ներգրավված չլինի հանքերի շահագործման ոլորտում։

Ոչ մի վերահսկողություն այս բնագավառում չկա։ Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված աշխատանքներ չեն կատարվում։ Բացի մեկից, իհարկե. որ արտոնագրերի համար փողերը հստակ մուծվեն։ Իսկ այն, որ թունավոր գազերի արտանետումները եւ քիմիական նյութերի հեռացումը որպես թափոն աղտոտում են շրջակա միջավայրը եւ բացասական ազդեցություն թողնում մարդկանց առողջության վրա, սա այս իշխանություններին ընդհանրապես չի հետաքրքրում։  Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դեռեւս 2005թ. հրապարակված մի զեկույցի` Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում անոմալ ծնունդների թվով երկրորդն էր Ղրղզստանից հետո։ Իսկ այն ժամանակ դեռ Թեղուտի խնդիրը չկար, Քաջարանի, բազմաթիվ մինի-հեկերի, որոնք գնալով մոդա են դառնում Հայաստանում։

Համաձայն փորձագետների տվյալների, որոնք ներկայացրել է Bnamard-ը, անտառային տարածքների ոչնչացման առկա տեմպերով շարժվելու դեպքում մեր երկիրը 50 տարվա ընթացքում կդառնա անապատ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31