26.06.2012 01:17 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Կալանավորեցին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ` հունիսի 22-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Հարսնաքարի» գործով։

Կալանավորվել են Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել  ռազմական հոսպիտալի բժիշկներ` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։ Վերջինիս վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակային դատապարտել են տեղի ունեցածը։

«Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպը չարամիտ հանցագործություն է։ Դրա համար բոլորը պետք է պատասխան տան, ուրիշ ոչինչ». երեկ պատասխանելով «ՉԻ» հարցին` ասել է ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը։ Վերջինս  նաեւ չի բացառել, որ նրանց թիվը ավելանա. «Նոր փաստեր ի հայտ գան, նոր մարդկանց վերաբերյալ, բնականաբար կլինեն նոր ձերբակալություններ», ասել է Հունանյանը։ Իսկ ինչո՞ւ այդ գործով ձերբակալությունները ուշացան եւ սկսվեցին միայն մամուլում բարձրացված աղմուկից հետո», շարունակել է «ՉԻ» լրագրողը։ «Ձերբակալություններ չկային՝ հետաքննության եւ նախաքննության շահերից ելնելով», նշել է ոստիկանապետի տեղակալը։

Ավելացնենք նաեւ, որ «Հարսնաքարի» դաժան միջադեպը համախմբել է ֆեյսբուքահայությանը։ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունն երեկ, ինչպես տեղեկացրել էինք, բողոքի ակցիա է կազմակերպել Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում գտնվող Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները պահանջել են «Հարսնաքար» ռեստորանում զինվորական բժիշկներին ծեծի ենթարկած անձանց դեմ հարուցված քրեական գործը քննել օրենքի սահմաններում եւ պատժել բոլոր մեղավորներին։ Ակցիայի մասնակիցները պաստառներ են ունեցել, որոնց վրա գրված է եղել. «Ո՛չ ամենաթողությանը», «Այլեւս ոչ մի զոհ հանցավոր ռեժիմին», «Արդար քննություն» եւ այլ բովանդակությամբ պաստառներ։ Տեղի ունեցածը զայրացրել է նաեւ մտավորականներին։ Բողոքի ակցիային մասնակցել է դերասան Աշոտ Ադամյանը։

Ծեծի արդյունքում` անգիտակից վիճակում գտնվող Վահե Ավետյանի ազգականը՝ Ալֆրեդ Ավետյանը, երեկ  փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվել է, թե ինչու «Հարսնաքարը» նախաքննության ընթացքում ժամանակավորապես չեն փակել. «Աշխարհի բոլոր անկյուններում որեւէ տեղ, եթե նման դեպք է պատահում, դեպքի վայրը փակվում է մինչեւ քննչական վարչության արդյունքները պարզվեն, ինչու նմանօրինակ բան Հայաստանում չի կատարվում։ Այսինքն այդ ռեստորանը փակվի՝ մինչեւ քննչական վարչությունը վերջնական որոշում անի»։ Ալֆրեդ Ավետյանն  ասել է, որ Հայաստանին հավատալով է Իրանից 3 տարի առաջ Հայաստան տեղափոխվել, բայց «եթե չհասնեմ նպատակներիս, անձնագիրս տանելու եմ հանձնեմ ու հաջողություն», ասել է բժշկի բարեկամն ու ավելացրել.  «Բացի աղոթքից ոչ մի բան չի կարող փրկել, բոլոր հարազատներով միայն աղոթում ենք»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30