23.02.2018 07:23 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վերեւներում

World-պերֆորմանս. ամեն ինչի շուրջ

World-պերֆորմանս. ամեն  ինչի շուրջ

Wired ամսագրի մարտյան համարի շապիկի հերոսը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է։ Շապիկին նա պատկերված է դեմքի կապտուկներով ու վնասվածքներով։ Ամսագրի խմբագիրների մտահղացման համաձայն, սա խորհրդանշում է Ցուկերբերգի վերջին 2 տարվա աշխատանքի բարդ ու լարված ժամանակաշրջանը։

Այս ժամանակահատվածում Facebook-ը փոխել է լրատվական ժապավենը, GIF-անիմացիաների ստեղծման ֆունկցիա է թողարկել եւ այլն։ Ցուկերբերգն անձամբ չկարողացավ լուսանկարվել շապիկի համար. լուսանկարիչ Ջեք Ռոուլենդը կոմբինացրել է 2 դիմահարդարված մոդելների դեմքերը, սթոքային կադրերն ու Ցուկերբերգի լուսանկարը։ Շապիկի համար լուսանկարիչը մշակել է նաեւ հագած շապիկը եւ դեմքի արտահայտությունը։ «Փաստի եւ հորինվածության, փաստաթղթի եւ կեղծիքի, «իրականի» եւ «կեղծի» միջեւ սահմանը հայտնաբերելը երբեք այդքան դժվար չէր եղել»,- շապիկի մասին ասել է Ռոուլենդը։

Facebook սոցցանցի նոր թարմացումը թույլ է տալիս սոցցանցի օգտատերերին նախընտրելի բյութի-միջոցների, նորաձեւ must-have-երի, գալիք տարվա հանդեպ նպատակների, նվերների եւ այլ բաների ցուցակներ կազմել, որոնք նրանք ցանկանում են սիստեմատիզացնել։ Օգտատերերը կարող են կրկնօրինակ կամ պատրաստի ցուցակներ կազմել եւ դրանք անհատականացնել՝ գույնը փոխելով ու էմոջիներ ավելացնելով։ Թարմացման նպատակը հասարակ եւ հետաքրքիր ձեւով մարդկանց գտնելն է, սեփական ցանկություններն արտահայտելով, զրույցների համար նոր թեմաներ ստեղծելը։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներդրողներին զգուշացրել է, որ սոցցանցը տարանջատելու է պասիվ կոնտենտը եւ կենտրոնանալու է մարդկանց ու նրանց հարազատների միջեւ «նշանակություն ունեցող փոխներգործությունների» վրա։

The Pudding կայքը երաժշտական նախընտրությունների ինտերակտիվ քարտեզ է ստեղծել՝ 2017 թվականի դեկտեմբերին աշխարհի 3,000 քաղաքների YouTube-ակտիվությունը հետազոտելով։ ԱՄՆ-ի Հարավում եւ Արեւմուտքում այդ ամիս ավելի շատ լսել են Lil Pump-ի «Gucci Gang»-ը, իսկ Արեւմտյան թերակղզում՝ Կամիլա Կաբելյոյի «Havana»-ն։ Այլ լիդերների ցանկում են. Արեւելքում՝ 6ix9ne- «Gummo», Վաշինգթոնում՝ Մայքլ Ջեքսոն։ Լատինական Ամերիկայում առաջին հորիզոնականում Նատի Նատաշի եւ Ozuna դուետի «Criminal»-ն է, իսկ Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում եւ Եվրոպայում՝ Էդ Շիրանը։

Օրերս Վաշինգթոնի Ազգային դիմանկարային պատկերասրահում Բարաք եւ Միշել Օբամաների դիմանկարների պաշտոնական բացումն է եղել։ Զույգն անձամբ շնորհակալություն է հայտնել ժամանակակից նկարիչներ Կյանդե Ուայլիին եւ Էմի Շերալդին` ավանգարդային պատկերների համար։ ԱՄՆ նախկին նախագահին Ուայլին պատկերել է վարդերով շրջապատված փայտե աթոռին նստած։ Շերալդի դիմանկարում Միշել Օբաման նստած է Milly ամերիկյան բրենդի զգեստով. նկարչուհու դիմանկարների հերոսների մաշկը միշտ մոխրագույն է, քանզի այսպես Էմին ընդգծում է այն, որ ռասաներն ու երանգները չեն որոշում մարդկանց։

TechCrunch-ը հայտնում է, որ Instagram-ը պատրաստվում է Stories-ում սքրինշոթերի մասին ազդանշանների թողարկմանը։ Թարմացումը հետեւյալ կերպ է աշխատելու. յուրաքանչյուր Stories-ի տակ 2 խորագիր է հայտնվելու, եւ հրապարակումը դիտած մարդկանց ցուցակի վերեւում հայտնվելու է այն աքաունթների ցուցակը, որոնք տվյալ փոսթը սքրինավորել են։ Instagram-ի օգտատերերը կզգուշացվեն այն դեպքում, երբ ֆունկցիան հասանելի կդառնա։ «Երբ մյուս անգամ էկրանի կամ վիդեոյի սքրինշոթ անեք, Stories-ը թողարկած մարդը կկարողանա տեսնել դա»,- ասվում է հայտարարության մեջ։

Microsoft-ը դժվարությամբ տեսնող եւ կույր մարդկանց համար վիրտուալ իրականության համակարգ է ստեղծել, որը բաղկացած է մետաղական միջուկից, որն ամրանում է գոտիին, կարճ հենացուպից եւ ականջակալներով սաղավարտից։ Վիրտուալ իրականության մեջ հենացուպն ավելի երկար է թվում։ Երբ այն դիպչում է հորինված առարկաներին, ապա միանում է վիբրացիայի հորինված համակարգը, իսկ ականջակալները առարկայի համար համապատասխան ձայն են հանում։ Microsoft-ի ինժեներները վիդեո են ցուցադրել, որում տրված են նոր համակարգի օգտագործման օրինակները։ Սարքը ընկերությունը կցուցադրի 2018 թվականի ապրիլին կայանալիք համակարգչային հետազոտությունների վրա մարդու ազդեցության մասին խոշոր կոնֆերանսին։ Հիշեցնենք, որ 2017 թվականին Microsoft-ը թույլ տեսողությամբ մարդկանց համար Seein Al հավելված է թողարկել, որն օգնում է հասկանալ, թե որտեղ է գտնվում մարդը եւ ինչպիսի առարկաներ են նրան շրջապատում։

Լոնդոնում կայացել է Կինո եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի կողմից կազմակերպված BAFTA ամենամյա 71-րդ կինոմրցանակաբաշխությունը, որտեղ հեղինակավոր մրցանակով պարգեւատրվում են տարվա լավագույն նախագծերը եւ նրանցում մասնակցություն ունեցած ինդուստրիայի գործիչները։ Երեկոյի տրիումֆատորն էր ռեժիսոր Մարտին ՄակԴոնահիի «Միսուրի, Էբինգի սահմանին երեք բիլբորդները» ֆիլմը, թեպետ մի քանի անվանակարգերում հետաքրքիր պարգեւատրումներ են տեղի ունեցել։ BAFTA-2018 հեղինակավոր կինոմրցանակաբաշխության այս տարվա հաղթողներն են. «Լավագույն ֆիլմ», «Լավագույն բրիտանական ֆիլմ», «Լավագույն սցենար»՝ «Միսուրի, Էբինգի սահմանին երեք բիլբորդները», «Բրիտանացի սցենարիստի, ռեժիսորի կամ պրոդյուսերի հռչակավոր դեբյուտ»՝ «Ես վհուկ չեմ» (ռեժ. եւ սցենարիստ Ռունգանո Նիոնի, պրոդյուսերներ Էմիլի Մորգան եւ Մերի Բուրք), «Արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմ»՝ «Սպասուհին» (ռեժ. Պակ Չհան-ուկ), «Լավագույն դերասան»՝ Գարի Օլդման («Մութ ժամանակներ»), «Լավագույն դերասանուհի»՝ Ֆրենսիս Մակ Դորմանդ («Միսուրի, Էբինգի սահմանին երեք բիլբորդները»), «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Սեմ Ռոքուել («Միսուրի, Էբինգի սահմանին երեք բիլբորդները»), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Էլիսոն Ջենի («Տոնյան բոլորի դեմ»), «Լավագույն ռեժիսոր»՝ Գիլիերմո դել Տոռո («Ջրի ձեւը»), «Լավագույն ադապտացված սցենար»՝ «Կոչիր ինձ քո անունով», «Լավագույն օպերատորական աշխատանք»՝ «Ածելիի վրայով վազողը 2049», «Լավագույն մոնտաժ»՝ «Երեխան դրայվի մեջ է», «Կոստյումների լավագույն դիզայն»՝ «Ուրվականային թել», «Լավագույն գրիմ/սանրվածք»՝ «Մութ ժամանակներ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Կոկոյի գաղտնիքը», «Լավագույն երաժշտություն»՝ «Ջրի ձեւը», «Լավագույն վիզուալ էֆեկտներ»՝ «Ածելիի վրայով վազողը 2049», «Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ «Ես ձեզ համար նեգր չեմ», «Հանդիսատեսի քվեարկությամբ սկսնակ աստղ մրցանակ»՝ Դենիել Կալույա («Դո’ւրս»)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30