08.07.2012 00:28
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղերը հուշում են

Աստղագուշակ

Աստղագուշակ

Գագիկ Հարությունյան - Կենդանակերպի նշանը` Նապ։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի բուռն աշխատանքային գործունեությամբ։

Երկուշաբթին ծանր օր է։ Մի քանի թեկնածուներ կպահանջեն անվավեր ճանաչել որոշ ընտրատարածքների քվեարկությունների արդյունքները։ Մտեք խորհրդակցությունների սենյակ եւ թախտի տակից դուրս չգաք։

Երեքշաբթին բարեհաջող օր է։ Վերջապես նախագահականից կստանաք տեքստը։ Թախտի տակիս դուրս եկեք եւ առոգանությամբ ընթերցեք։

Չորեքշաբթի օրը կոլեկտիվով կնշեք ՀՀ Սահմանադրության օրը։ «Փարվանայում»։ Սամվել Ալեքսանյանի հաշվին։ Հրայր Թովմասյանի թամադայությունից հրաժարվեք։

Հինգշաբթին ծանր օր է։ Առավոտյան` գլխացավ, տրամադրության անկում։ Նախորդ օրվա արաղը կգնահատեք որպես սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու փորձ։

Ուրբաթ օրը սահմանադրական կարգը կվերականգնվի։

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք տանը։ Կարող եք նույնիսկ թախտի տակից դուրս գալ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30