21.07.2012 20:22
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Ավելի լավ է Չինաստանի նախարարություն բացվի

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, թե ինքը կտրականապես դեմ է, որ Հայաստանում ինովացիոն կամ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ստեղծվի։

«ՉԻ» - Տիգրան Դավթյանի տրամաբանությունը միանգամայն հասկանալի է. չի կարելի ստեղծել գոյություն չունեցող բանի նախարարություն։ Բայց մյուս կողմից էլ` այդ դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ գոյություն ունեն նույն էկոնոմիկայի նախարարությունը, արդարադատության նախարարությունը եւ այլն։ Համ էլ` Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանը չպիտի արտադրի այնպիսի ապրանքներ, որոնք արտադրվում են Չինաստանում, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ենթադրաբար, հենց նման ապրանքների արտադրությունը պիտի համակարգեր։ Այնպես որ` ավելի ճիշտ կլինի ստեղծել Չինաստանի նախարարություն։ Նախարարն էլ էն գլխից հայտնի է` վարչապետի եղբայրը. նա հիմա Հայաստանի դեսպանն է Չինաստանում։

Մի ուրիշ հարց էլ կա. նոր նախարարության անունը սիրուն չի հնչում։ Պատկերացրեք` վարչապետը Թաթայի համերգից հետո փորձի արտաբերել «տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն» բառակապակցությունը։ Կարգին ձայնային խոտան կստացվի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30