«Ոմանք ասում են, թե Կոնգրեսի ներկայացուցիչները փորձում են քաղաքական դիվիդենտներ քաղել բողոքի ակցիաներից եւ սեփականացնել շարժումը, նրանց պատասխանողները պնդում են, որ Կոնգրեսը արդեն հինգերորդ տարին է զբաղված այս պայքարով, եւ որ ակցիաների մասնակիցների ճնշող մեծամասնությունը Կոնգրեսից են։
Ես կարծում եմ, որ հանուն Վահե Ավետյանի հիշատակի եւ հանուն արդարադատության այս շարժման հաղթանակի` պետք է անմիջապես դադարեցնել փոխադարձ մեղադրանքները եւ բոլոր խոսակցություններն այն մասին, թե ով ունի իրավունք մասնակցելու այս շարժմանը, եւ ով` ոչ։ Սա բոլորիս Շարժումն է»,- նշել է Զուրաբյանը։ Նա գրել է նաեւ, որ այս Շարժումը կհաղթանակի, եթե իրար չվանենք եւ համախմբվենք ընդհանուր նպատակի` արդարադատության հաղթանակի շուրջ։ «Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը ակցիաներին, ապա ԱԺ պատգամավոր, Կոնգրեսի խբակցության ղեկավար լինելը ինձ չի կարող զրկել քաղաքացու իմ իրավունքներից, եւ ես բոլոր այս ակցիաներին առաջին հերթին մասնակցում եմ հենց որպես վրդովված, արդարադատություն փնտրող քաղաքացի։ Վստահ եմ, նույն կերպ են վարվում Կոնգրեսի մյուս բոլոր ներկայացուցիչները։ Մեր մասնակցությունից դժգոհող բոլոր անհատներին եւ ուժերին առաջարկում եմ օգտվել հենց այդ` քաղաքացու իրավունքից։ Այդ դեպքում ոչ ոք չի կարողանա սեփականացնել ժողովրդական շարժումը»,- գրել է Զուրաբյանը։