13.04.2018 06:11 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. մաշկի խնամքի նոր գծերն ու բրենդները

Բյութի-բառարան. մաշկի խնամքի  նոր գծերն ու բրենդները

Մաշկի խնամքը կարելի է ընտրել տարբեր եղանակներով։ Օրինակ՝ ելնելով մաշկի տարիքից, տեսակից եւ վիճակից։ Առկա խնդիրները լուծելու կամ դրանց հայտնվելը կանխելու, անկախ նրանից, թե որ մոտեցումն է նախընտրելի, նոր բյութի-խաղացողներն ունեն անհրաժեշտ ամեն ինչ։

DIOR. CAPTURE YOUTH։ Այս շարքի մեջ 6 միջոց է ընդգրկվել, որոնք բարելավում են տարիքային մաշկի վիճակը։ Բյութի-գարդերոբի բազան կազմել է ֆլորենտինական իրիսով հակաօքսիդան քսուքը, իսկ 5 շիճուկ-աքսեսուարները 5 խնդիր են լուծում։ Թռիչքների մեջ գտնվող կամ հաճախ հուզվող անձանց կօգնի մուրունգա սալորի էքստրակտով, AHA-թթուներով եւ C վիտամինի կոնցենտրացիայով բուսթերը։ Հիալուրոնային թթվով ֆիլլերը մաշկն ավելի հարթ ու ձիգ է դարձնում տարվա բոլոր եղանակներին։ Յուղոտ ու կոմբինացված տիպի լայն ծակոտիներով մաշկի համար ստեղծվել է կաթնաթթվով ու վարդագույն կավով մաքսիմայզերը։ Սպիտակ եւ կանաչ թեյերի պոլիֆենոլներով սկուլպտորը մաշկն ավելի ձիգ է դարձնում, իսկ դիմագծերը՝ ընդգծված։ Զգայուն մաշկը կհանգստացնի բամբակի պեպտիդներով շիճուկը։ Բոլոր միջոցներն անհրաժեշտ է դեմքին հասցնել քսուքի տակ կամ միախառնել։

INSIUM։ Իտալուհի Ֆրանչեսկա դը Լեոնարդոյի երկրորդ բրենդ-նախագիծը բնական է եւ վեգանային, այն հակատարիքային էֆեկտի ստեղծման համար միավորում է «կանաչ» փիլիսոփայությունն ու բիոտեխնոլոգիայի ձեռքբերումները։ Հատուկ կոմպլեքսը (բուռն ջրիմուռներից եւ տրիպեպտիդներից օլիգասախարիդը) սկսում է գործել միանգամից։ Բոլոր միջոցները կարելի է հասցնել աչքերի շրջաններին։ Յուրաքանչյուր ֆուտուրիստական սրվակը բոնուսներ է թաքցնում. մարակույայի յուղ, ամինաթթուներ, անանասի էքստրակտ, տերեփուկի ջուր։ Հատկապես հիթային է մաքրող բալզամը, որը ջրի հետ առնչվելիս կաթիկի է վերածվում։ Ակնեի դեմ 3 տեսակի թթուներով (խնձորի, լիմոնի, գինու) գիշերային քսուքի ու կնճիռների եւ լայնացած ծակոտիների դեմ էմուլսիայի սիրահարներն են Իվանկա Թրամփը, Մադոննան եւ Ջասթին Թիմբերլեյքը։

L'Occitane. RIFLE COLLECTION։ Ֆլորիդայում սիրային նամակներ գրելու իդեալական կանցելարիա արտադրող Rifle Paper Co. բրենդը միավորվել է ֆրանսիական կոսմետիկ գիգանտի հետ։ Այժմ ֆիրմային ծաղիկները հայտնվել են ոչ միայն նոթատետրերի եւ մատիտների վրա, այլ նաեւ ձեռքերի քսուքների, բալզամների սրվակներին եւ բուրավետ օճառների տուփերին։ Լիմիտավորված նորույթները վարդի, ծիրանի, վերբենայի, նարդոսի բույր ունեն եւ մաշկը խնամում են կարիտեի օգտակար յուղի բարձր կոնցենտրացիայի շնորհիվ։

Lumene. HARMONIA։ Lumene բրենդն իր բյութի-միջոցների մեջ կեչու հյութ, սոճու կեղեւ եւ արկտիկական պտուղ է ավելացնում։ Նոր թարմացնող գծում (100% վեգան, 99% բնական) տորֆով եւ կեչու չագա սնկով միջոցներ են ընդգրկվել։ Նրանցում առկա ցինկը, պղինձը, կալցիումն ու մագնիումը հանում են տոքսինները եւ պաշտպանում են քաղաքային վնասակար էկոլոգիայից։ Մաքրող գելը, դիմակ-սկրաբը, բուսթեր-շիճուկը, սնուցող քսուքը եւ չոր մասերի համար բալզամը օգնում են հանգստացնել մաշկը եւ լուծել համապատասխան խնդիրները։

Hemp Care։ Կանեփից հնարավոր է օգտակար յուղ ստանալ, քանզի նրանում առկա են վիտամիններ եւ կիսահագեցած յուղոտ թթուներ, որոնք օգնում են պայքարել ուլտրամանուշակի, քաղաքային ծխի եւ սթրեսի դեմ։ Ապրանքանիշն այս օրգանական յուղն ավելացրել է իր բոլոր միջոցներում։

Caudalie. PREMIER CRU։ Ինը տարի առաջ բրենդի հիմնադիր Մաթիլդա Տոման մշակել է Premier Cru հակատարիքային գամման։ Կնճիռների, պիգմենտացիայի եւ առաձգականության կորուստը վստահվել է 3 արտոնագրված բաղադրիչներին, որոնք ստացվել են խաղողից՝ ռեսվերատոլինը, վինիֆերինինը եւ պոլիֆենոլներինը։ Գենետիկ Դեվիդ Սինքլերի շնորհիվ այն ավելի լավն է դարձել։ Քսուքներից վերացվել են սիլիկոնները, Vinergy նոր համալիր է մշակվել, խաղողի թփից եւ բետաինից ռեսվերատոլի համադրությունն արտոնագրվել եւ ավելացվել է նոր միջոցի մեջ։ Շիճուկը 95%-ով բաղկացած է բնական բաղադրիչներից, աշխատում է բջջային մակարդակի վրա եւ 7 անգամ բարձրացնում է քսուքների արդյունավետությունը։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30