20.04.2018 04:51 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ են խոսում

World-պերֆորմանս. ամեն ինչի մասին

Բրիթնի Սփիրս
Բրիթնի Սփիրս .

Լոս Անջելեսում կայացել է Փոքրամասնությունների դիֆամացիայի դեմ ամերիկյան ալիանսի կողմից կազմակերպված GLAAD Media Awards (Gay and Lesbian Alliance Against Defamation) ամենամյա 29-րդ մրցանակաբաշխությունը, որին ամեն տարի պարգեւատրում են մարդկանց, ովքեր ակնհայտ ազդեցություն են ունեցել փոքրամասնություն-մշակույթի զարգացման , ԼԳԲՏ-մարդկանց խնդիրները լուսաբանող ԶԼՄ-ների, ԼԳԲՏ-ի դրական իմիջի ամրապնդմանը նպաստող ֆիլմերի, սերիալների եւ հաղորդումների վրա։

Մրցանակաբաշխությունն, ավանդաբար, տեղի է ունենում մի քանի փուլերով՝ պարգեւատրումներով, որոնք անցկացվում են տարբեր քաղաքներում (Նյու Յորք, Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո)։

GLAAD Media Awards-ի այս տարվա հաղթողներն են. «Ավանգարդ» (շոու-բիզնեսի ներկայացուցչի կողմից ԼԳԲՏ-ի համար հավասար օրենքների առաջխաղացման ներդրման համար)՝ Բրիթնի Սփիրս, «Հատուկ շնորհակալություն»՝ Ջեյ Զի, «Սթիվեն Կոզլակի անվ. մրցանակ» (հոմոֆոբիայի դեմ պայքարի համար)՝ Ջիմ Փարսոնս, «Լավագույն դրամա-սերիալ»՝ «Սա մենք ենք», «Լավագույն առանձին էպիզոդ»՝ «Ոչնչի վարպետ»-ի «Գոհաբանություն» էպիզոդը (Netflix), «Մանկական եւ ընտանեկան հաղորդում»՝ Էնդի Մեք (Disney Channel), «Կոմեդիական սերիալ»՝ «Բրուքլին 9-9» (FOX), «Լավագույն ֆիլմ»՝ «Ֆանտաստիկ կինը», «Հեռուստասերիալ կամ սահմանափակ սերիաներ»՝ «Երբ մենք վերածնվենք», «Կոմիկ գիրք»՝ «Սեւ հովազ. Վաքանդայի աշխարհը», «Ամենօրյա դրամա»՝ «Հանդուգն եւ գեղեցիկները», «Լավագույն բլոգ»՝ TransGriot.blogpost.com։

Նյու Յորքում կայացել է Պուլիտցերովյան (Pulitzer Prize) 101-րդ ամենամյա հեղինակավոր գրական մրցանակաբաշխությունը, որտեղ ամեն տարի պարգեւատրվում են գրականության, լրագրության, երաժշտության եւ թատրոնի ներկայացուցիչները։ Մրցանակաբաշխությունը 1917 թվականին ստեղծվել է հրատարակիչ Ջոզեֆ Պուլիտցերի կողմից։

Pulitzer Prize-ի այս տարվա հաղթողներն են. «Լրագրություն» կատեգորիա. «Լրատվական լուսանկարչություն»՝ Ռայան Քելի (The Daily Progress), «Գեղարվեստական լուսանկար»՝ Reuters-ի լուսանկարիչների թիմ, «Ծաղրանկարներ»՝ Մայքլ Սոլան եւ Ջեյք Հալփեր (The New York Times), «Խմբագրական մեկնաբանություն»՝ Էնդի Դոմինիկ (Des Moines Register), «Մեկնաբանության համար»՝ Ջոն Արքիբոլդ (Alabama Media Group), «Գեղարվեստական քննադատություն»՝ Ջերի Սալց (New York ամսագիր), «Մեծագույն հետաքննություն»՝ The Washington Post, «Արտասահմանյան ռեպորտաժ»՝ Քլեր Բոլդուին, Էնդրյու Մարշալ եւ Մանուել Մոգատո (Reuters), «Տեղական ռեպորտաժ»՝ The Cincinnati Enquire Staff, «Հանրությանը ծառայելու համար»՝ Ջոդի Քանթոր եւ Մեգան Թուեյ (The New York Times, Հարվի Վայնշթեյնի մասին բացահայտումները), «Հրատապ լուրեր»՝ The Press Democrat-ի անձնակազմը, «Հեղինակ-էսսեագիր»՝ Ռեյչել Կաաձի Գանզա (GQ), «Ազգային ռեպորտաժ»՝ The New York Times-ի եւ The Washington Post-ի անձնակազմերը, «Բացատրական ռեպորտաժ»՝ The Arizona Republic-ի եւ USA Today Network-ի անձնակազմերը։ «Գրականություն, Դրամա, Երաժշտություն» կատեգորիա. «Երաժշտություն»՝ Քենդրիկ Լամար («DAMN» ալբոմ), «Ֆանտաստիկա»՝ «Ավելի էժան» (Էնդրյու Շոն Գրիր), «Պոետիկ»՝ «Կիսալույս» (Ֆրանկ Բիդարտ), «Դրամա»՝ «Կյանքի գինը» (Մարտինա Մայոկ), «Պատմություն»՝ «Նեղուց. Ամերիկյան ծովի ստեղծումը» (Ջեք Ի. Դեվիս), «Կենսագրական»՝ «Հրդեհ պրերիաներում. Լաուրա Ինգալս Ուայլդլերի ամերիկյան երազանքները» (Քերոլայն Ֆրեյսեր),  «Վավերագրական գրականություն»՝ «Մեր սեփականության արգելափակումը. սեւական Ամերիկայի հանցագործությունն ու պատիժը» (Ջեյմս Ֆորման կրտ.)։

Ամստերդամի Նյիվե Քըրկ գոթական եկեղեցում անցկացվող ժամանակակից արվեստի ցուցահանդեսին վնասվել է Ջեֆ Կունսի Gazing Ball (Perugino Madonna and Child with Four Saints) աշխատանքի հատվածը։ Ցուցահանդեսի այցելուներից մեկը դիպչել է ապակյա գնդակին, որն աշխատանքի մաս է կազմել, սակայն բավականին լավ ամրացված չի, եւ պատահական գցել է այն։ Գնդակն ընկել եւ կոտրվել է. Highsnobiety-ն նշել է, որ հանդիսատեսի եւ աշխատանքի միջեւ միակ պատնեշը հատակին փակցված կպչուն ժապավենն էր։ Եկեղեցու աշխատակիցները չեն հասցրել ձերբակալել մեղավորին. այժմ նրանք Կունսի ներկայացուցիչների հետ քննարկում են հասցված վասի չափը։ Ամերիկյան նկարչի այս աշխատանքը 60,000 դոլար է գնահատվում։ Հիշեցնենք, որ Gazing Ball շարքը բաղկացած է հանրահայտ կտավների եւ քանդակների կրկնօրինակներից, որոնց վառ-կապույտ ապակուց հայելապատ գնդակներ են ամրացված։

«Թղթակիցներն առանց սահմանների» միջազգային կազմակերպության շվեդական ստորաբաժանումը «Billboards Beyond Borders» նախագիծ է թողարկել, որի շրջանակներում Google Street View-ում բիլբորդներին զոհված, ձերբակալված կամ սոցցանցերում պոլիտիկների կողմից արգելափակված լրագրողների ցիտատներ է տեղադրել։ Փոփոխությունները մտցված են Մոսկվայի, Նյու Յորքի, Ստամբուլի եւ այլ քաղաքների քարտեզներին. դրանք տեսնելու համար, անհրաժեշտ է որոնման տողում հավաքել «Reporters Withour Borders Sweden» արտահայտությունը, որից հետո սերվիսը կմատնանշի ցիտատներով բոլոր կետերը։ «Ոչ մի ռեժիմ չպետք է սպառնա, ցենզավորի կամ ձերբակալի մամուլի ներկայացուցիչներին։ Հիմա նրանց հաղորդագրությունները վերադարձել են այնտեղ, որտեղ պետք է լինեն՝ հսկայական տառերով այն երկրների կենտրոնի հասարակական վայրերում, որտեղ ցենզուրա գոյություն ունի»,- հայտարարել է նախագծի կազմակերպիչներից մեկը։ Միաժամանակ, ցիտատների տեղադրումը խախտում է Google-ի կանոնները, ըստ հավանականության, նրանք մոտ ապագայում կհեռացվեն։ Ներկայացնում ենք նախագծի որոշ ցիտատները։ «Գեյ լինելը նորմալ է»,- լրագրող Ալեքսանդր Սուտուրինի ցիտատը, ով տուգանվել է համասեռամոլության համար գործից հեռացված ուսուցչի հետ հարցազրույց հրապարակելու համար։ «Դոնալդ Թրամփ, Ռուսաստանը ձեզ համար Սպիտակ տուն է շահել»,- լրագրող Ռեբեկա Բակվալտեր-Պոզայի ցիտատը, ում Դոնալդ Թրամփն արգելափակել է Twitter-ում։ «Էրդողանն ամենաինքնասիրահարված դիկտատոր է, 1923 թվականին հանրապետության հիմնադրման ժամանակներից»,- դանիացի լրագրող Էբրա Ումարի ցիտատն է, ով թուրքական իշխանության կողմից ձերբակալվել է Ռեջեպ Էրդողանի քաղաքականության քննադատության համար։ «Կանանց չի կարելի ընդունել որպես երկրորդ սորտի երեւյթներ»,- հնդիկ լրագրող Լաուրի Լանկեշի ցիտատն է, ում գնդակահարել են, հնդկական ազգայնամոլներին քննադատելու համար։

Դիզայներներ Նիկոլյա Դամիենը եւ Ժյուլիեն Սանսը 5 հանրահայտ երաժիշտների ձեռագրերի հիման վրա տառատեսակներ են ստեղծել՝ Քուրթ Քոբեյնի, Դեվիդ Բոուիի, Ջոն Լենոնի, Սերժ Գենսբուրի եւ Լեոնարդ Քոենի։ Դիզայներներն իրենց նախագիծը անվանել են որպես «Songwriters fonts»։ Ձեռագրերի նյուանսները ըմբռնելու համար նախագծի հեղինակները երաժիշտների բազմապիսի գրություններ, փոստային բացիկներ եւ, անգամ, Քուրթ Քոբեյնի մահվան նամակն են ուսումնասիրել։ «Երգերը գրեք նրանց պես, ովքեր ձեզ ոգեշնչում են։ Այս տառատեսակները ստեղծվել են, որպեսզի ոգեշնչեն երաժիշտներին։ Երգերի տեքստերը հանրահայտ հեղինակների ձեռագրով գրելը երեւակայությանն օգնում է դուրս գալ սահմաններից։ Ինքդ քեզ Բոուի, Քոբեյն, Քոեն, Գենսբուր կամ Լենոն զգալը միայն պատրանք է... սակայն, հենց դրանում է նախագծի էությունը»,- նշում են դիզայներները։

Հրապարակվել է Կաննի 71-րդ կինոփառատոնի պաշտոնական պաստառը, որին այս տարի հայտնվել է Ժան-Լյուկ Գոդարի «Խելագար Պիեռո» ֆիլմից կադրը։ Ֆիլմը թողարկվել է 1965 թվականին եւ ֆրանսիական «նոր ալիքի» կինեմատոգրաֆի կլասիկա է դարձել։

Ֆիլմը պատմում է Ֆերդինանդի մասին, ում դերակատարել է Ժան-Պոլ Բելմոնդոը. նա կորցրել է աշխատանքը, դժբախտ է ամուսնության մեջ

եւ որոշել է իր ընկերուհի Մարիաննայի հետ փախչել, սակայն աղջիկը կապված է մաֆիայի հետ, եւ ժապավենը երկու հերոսների համար դժբախտությամբ է ավարտվում։ Կինոփառատոնի պաստառին պատկերված է հերոսների համբույրի պահը։ Կադրի հեղինակը լուսանկարիչ եւ լուսանկարիչների ասոցիացիայի հիմնադիր Ժորժ Պիերն է, ով ներկայացնում եւ պաշտպանում է լուսանկարիչների շահերը, ովքեր նկարահանման գործընթացներում լուսանկարներ են անում։ Հիշեցնենք, որ Կաննի 71-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 8-19-ը, որն այս տարի նախագահելու է դերասանուհի Քեյթ Բլանշեթը։

Facebook-ի Stories-ում մոտ ապագայում, լրացված իրականության գործիքի օգնությամբ, 3D-պատկերներ նկարելու հնարավորություն կհայտնվի։ Նորամուծությունը հիմնված է Snapchat-ում նույն ֆունկցիայի վրա։ Facebook-ի օգտատերերը կկարողանան իրենց նկարներն ավելացնել վիդեոյի ձայնագրման ընթացքում եւ դրանից հետո։ Անվերջ GIF-երը փոխարինվելու են Boomerang օպցիայի, երբ ձայնագրությունը վերարտադրվելու է դանդաղեցրած ռեժիմում եւ հետադարձ վերարտադրման կարգով։

Google ընկերությունը պատմել է արհեստական ինտելեկտի ոլորտում իր նախագծերից մեկի մասին, որը կոչվում է «Talk to Books» եւ թույլ է տալիս խոսել գրքերի հետ։ Դրա համար օգտագործվում է ինքնակրթվող ալգորիթմ, որն օգտատերերի հարցերին պատասխաններ է փնտրում եւ դրանք տալիս է մարդու կողմից գրված գրքերից հատվածների տեսքով։ Ալգորիթմին նաեւ կարելի է առաջարկել սեփական հաստատումները, եւ այդ դեպքում նա տվյալ խնդրով համապատասխան տեղեկատվություն է ընտրելու։ Նախագծի կուրատորները նշում են, որ «Talk to Books»-ի մշակման համար արհեստական ինտելեկտի մոդելը միլիարդավոր հավելվածների վրա «մարզանք» է անցկացրել, մինչեւ սովորել է ճիշտ պատասխան ընտրել։ Միաժամանակ, ծրագրի մակարդակը թույլ է տալիս հիմնվել ոչ այնքան որոնման նշանակություն ունեցող բառերի վրա, այլ նրա սեմանթիկայի։

Դեռեւս «Talk to Books»-ը լավ է պատասխանում միայն այն հարցերին, որոնք պատասխան են պահանջում, ըստ փաստի՝ ալգորիթմը դեռ չի կողմնորոշվել , թե ինչպես է պետք լուսաբանել գեոքաղաքական բարդ խնդիրները կամ մշակութային ու պատմական նշանակության  թեմաները։ Սակայն նախագիծը հետաքրքիր է նրանով, որ թույլ է տալիս տեսնել ապագան եւ հասկանալ ավելի կատարելագործված արհեստական ինտելեկտի աշխատանքի սկզբունքը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30