Բախչագուլյանը նշեց. «Մենք արտադրամասից վերցրել ենք նմուշ հիգիենայի վերաբերյալ, արտադրական գործընթացի բոլոր փուլերում` հումքի մատակարարման, պատրաստի արտադրանքի, պատրաստի արտադրանքը պահեստում, պատրաստի արտադրանքը տրանսպորտային միջոցում տեղադրված ապրանքից նմուշառում, մենք իրականացնում ենք հետագծելիության ուսումնասիրություն»։ «Երկա՞ր է տեւում այդ գործընթացը, եւ երբ ի վերջո ավարտին կհասցվեն արդեն ամիսներ շարունակ չարչրկվող ուսումնասիրությունները»` «ՉԻ» հարցին ծառայության պետը պատասխանեց. «Երեւի` մյուս շաբաթ»։ Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի օրը նա ճիշտ նույն պատասխանն էր տվել։ Այս անգամ ավելացրեց, որ փորձում են խնդիրը համակարգային լուծել. «Եթե խնդիրը կա, պիտի վտանգի աղբյուրը վերացվի, այլ ոչ թե հայտարարություններ անենք։ Եթե այսօր խնդիր ունենք, պիտի այնպես անենք, որ վաղը խնդիր չունենանք». այսպիսի հռետորական հայտարարությամբ խնդիրը փակված համարեց Բախչագուլյանը։ «ՉԻ»-ն շարունակելու է այս թեման պահել իր ուշադրության կենտրոնում։