11.05.2018 06:13 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-արոմաթերապիա. թարմություն, հանգստություն եւ ուրախություն պարգեւող բույրերը

Բյութի-արոմաթերապիա. թարմություն, հանգստություն եւ ուրախություն պարգեւող բույրերը

Արոմաթերապիան ալտերնատիվ բժշկության բազմազանության տեսակներից է, որում կիրառվում են եթերային յուղերի օգտակար հատկությունները։ Բույրերն օգնում են կարգավորել էմոցիաները, հիշողությունը, քնկոտության եւ առույգության զգացումները։ Ներկայացնում ենք 10 լավագույն բույրերը, որոնց օգտագործումը կարեւոր է յուրաքանչյուրի համար։

ՆԱՐԴՈՍ։ Նարդոսի եթերային յուղը արոմաթերապիայում ամենաօգտակարն է։ Այն օգնում է հասնել ներքին հարմոնիային, հեռացնում է ընկճախտն ու անհանգստությունը, մտքերին եւ էմոցիաներին պարզություն ու հանգստություն է հաղորդում։ Մասնագետները խորհուրդ են տալիս յուղի 2 կաթիլը հասցնել բարձին։

ՎԱՐԴ։ Գոյություն ունի թեորիա, ըստ որի, վարդն առաջին բույսն է, որից եթերային յուղ է ստացվել։ Ապացուցված է, որ դա տեղի է ունեցել X դարում, Պարսկաստանում։ Այսօր, վարդի եթերային յուղը համարվում է մաքսիմալ «կանացի». բարձրացնում է անձնական սեքսուալության եւ ինքնաբավ լինելու զգացումը, ստիմուլացնում է ստեղծագործական եւ ինտելեկտուալ զարգացումը։ Արոմաթերապեւտները վարդի յուղը խորհուրդ են տալիս ինքնավստահության համար։

ԿԻՏՐՈՆ։ Կիտրոնի յուղը իմունիտետի բնական ուժեղացուցիչն է, որն օգնում է թեթեւացնել գլխացավը, արագ բարձրացնում է տրամադրությունը։ Վառ, դառը եւ առույգացնող բույրը դրդում է ստեղծագործելու եւ ակտիվ գործունեության։ Կիտրոնի բույրը գտնվում է Լուսնի հովանավորության տակ, բարձրացնում է ինտուիցիան եւ իմաստուն երազներ է պարգեւում։ Այս յուղն ամենալավ բնական ադապտոգենն է, որը նպաստում է սոցիալական փոփոխություններին ադապտացվելուն։

ՀԱՍՄԻԿ։ Այս բույրը վաղուց խորհրդավոր, զգացմունքային եւ ինքնավստահ կանանց ուղեկիցն է, սակայն այն նաեւ ակտիվ կիրառվում է բժշկության մեջ։ Արոմաթերապեւտները հասմիկի յուղն օգտագործում են ընկճախտի եւ սթրեսի դեմ պայքարում։ Այն նպաստում է արագ ռելաքսացիային, բարձրացնում է լիբիդոն։ Խորհուրդ է տրվում յուղի մի քանի կաթիլն ավելացնել լոգանք ընդունելիս կամ մարմնի մաշկի համար քսուքի կոմբինացիայում։

ՎԵՐԲԵՆԱ։ Այս բույսի բույրը գրքասերների մեջ ասոցացվում է «Քամուց քշվածների» գլխավոր հերոսուհու հետ. լեգենդար Սկառլետ Օ’Հարան կիտրոնային վերբենայի բույրով օծանելիք է օգտագործել։ Այս բույսի եթերային յուղը բնական աֆրոդիզիակ է համարվում, որը ցանկություն, երեւակայություն եւ զգացմունքայնություն է արթնացնում։ Վերբենայի ներգործությունը միաժամանակ ակտիվացնող ու ստաբիլացնող է, որը բարձրացնում է հոգեբանական կայունությունն ու մտավոր արտադրողականությունը, հարաբերություններում օգնում է շտկել  բոլոր բացթողումները։

ՊԵՏԻՏԳՐԵՅՆ։ Ցիտրուսայինների անհաս պտուղներից եւ բարակ երիտասարդ տերեւներից ստացվող եթերային յուղը բույր-օպտիմիստ է, որն ակնթարթորեն բարձրացնում է տրամադրությունն ու լարում է դեպի կենսահաստատվող լադը։ Պետիտգրեյնի յուղն արոմաթերապիայի պատմության մեջ անվանում էին որպես «ծերության դեմ յուղ» կամ «երիտասարդության էլիքսիր»։ Դեռեւս միջնադարում այն մաշկի խնամքի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է համարվել։ Պետիտգրեյնը հրաշալի եթերային յուղ է նյարդային հյուծվածության, տխրության եւ միայնության դեմ թերապիայի համար։ Նրա բույրը հեռացնում է գերհոգնածության, հոգնածության, ծանրության զգացումը՝ ներուժով եւ էներգիայով լցնելով։

ԵՂԵՎՆԻ։ Եղեւնու բույրն ասոցացվում է ձմեռային տոների անհոգության հետ, սակայն նաեւ սթրեսի դեմ պայքարի լավագույն օգնականն է։ Համարվում է, որ այս եթերային յուղի մի քանի կաթիլը կարող է հատուկ իրադարձության զգացողություն ստեղծել, իդեալական ֆոն ծառայել ինքնաճանաչողության եւ ինքնակատարելության համար, բացել կոմունիկացիոն հնարավորությունները։

ՌԵՀԱՆ։ Ռեհանն այսօր գլխավոր համեմունքային բույսերից է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել Միջերկրական տարածաշրջանի ազգային խոհարարական գլուխգործոցները։ Նրա բույրը պատկանում է ակտիվ տոնիկացնող եթերային յուղերի դասին. պարզեցնում է գիտակցությունը, արագ վերացնում է նյարդայնությունը, թույլ է տալիս վերականգնել նյարդային կայունությունն ու կոնցենտրացիան։ Սա բարդույթների եւ ինքնափլուզման դեմ պայքարի համար լավագույն յուղն է։

ԱՆԱՆՈՒԽ։ Այս բույսի բույրը ելույթների հետ կապ ունեցողների համար լավագույն միջոցն է։ Համարվում է, որ անանուխի եթերային յուղը հանում է լարվածությունը եւ ակնթարթորեն բարձրացնում է ինքնավստահության զգացումը։ Էներգետիկայի առումով այս բույրը նպաստում է թարմանալուն, կենսական ուժերի վերականգնմանը։ Անանուխն օգնում է հաղթահարել հոգեբանական հյուծվածությունը, երկարաժամկետ լարվածության հետեւանքները, ինչպես նաեւ նպաստում է մարդկանց հետ փոխըմբռնմանը։

ԳԱՐԴԵՆԻԱ։ Արոմաթերապեւտները կարծում են, որ գարդենիայի եթերային յուղը բարձրացնում է բնակարանի հարմարավետության ու շքեղության զգացումը։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել օդի թարմացուցիչներում։ Գարդենիայի բույրը լցնում է թեթեւությամբ եւ անվրդովությամբ, վերականգնում է ներքին հարմոնիան եւ նպաստում է հոգեկան հավասարակշռությանը։ Սա բացարձակ կանացի բույր է, որը նրբորեն արձագանքում է լուսնի ցիկլներին. լիալուսնի ժամանակաշրջանում այն լիարժեքորեն բացահայտում է իր հատկությունները։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30