26.01.2018 08:54 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նրա սիրտը ամուլսարի լեռներում է

Մեկ ազգ, մեկ սարգսյան

Մեկ ազգ, մեկ սարգսյան

Անշուշտ, Սերժ Սարգսյանն արդեն գիտեր, թե ում է նշանակելու ՀՀ նախագահի պաշտոնում, երբ մտավորականների հետ հանդիպման ժամանակ ուրվագծել էր նախագահացուի ֆոտո-ռոբոտը` լեզուների իմացություն, կապեր դրսում եւ ապաքաղաքականություն։

Հետո հնչեց բաղձալի անունը` Արմեն Սարգսյան։ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան։ Գիտի լեզուներ` արդեն ցնցող է, կապ ունի Անգլիայի թագավորական ընտանիքի հետ`արդեն դիմանալու չէ։ Եվ ապաքաղաքական է այնքանով, որքան ՀՀ արտգործնախարարությունում է ընկալվում դեսպանի կարգավիճակը եւ որքան այդ մարդու կարճատեւ ու չկայացած վարչապետությունն է։ Մի մասն ասում է` 1997-ին նրան ծեծել ու վռնդել էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, մյուս մասը, այդ թվում եւ ինքը` Արմեն Սարգսյանը, պնդում է, թե ծեծ չի եղել, պարզապես առողջական խնդիրներ էին։

Հիմա Արմեն Սարգսյանին ծեծող չկա։ Հիմա Արմեն Սարգսյանը, կարծես, առողջական խնդիրներ էլ չունի։ Հիմա Արմեն Սարգսյանը ֆիրմա տղա է։ Սերժ Սարգսյանի պատկերացրածն ու փնտրած-գտածը։ Որպես անգլիաներում կռված տղա` նա ընկալվում է իբրեւ կամուրջ Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ ձեւավորվող նոր հարաբերությունների կայացման գործում։ Բայց ինչպես պիտի կամուրջը շինվի, եթե նախագահացուն ասում է` «Ես Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը համարում եմ իմ երկրորդ հայրենիքը։ Ինձ համարում եմ խորհրդային մարդ։ Ես պատկանում եմ այս մշակույթին, ինձ այստեղ միշտ հարմար է, հաճելի»։ Թերեւս, նույն կերպ, ինչպես Մեծ Բրիտանիայում է դեսպանություն արել. 2015 թ. ապրիլի 24-ին, երբ հայկական լոբբինգն իր բոլոր ջանքերը ներդրել էր Ցեղասպանության 100-ամյակը հնարավորինս պահել աշխարհի ուշադրության կենտրոնում, Անգլիայի դեսպանի քիփը`արքայազն Չարլզը, Թուրքիայում նախագահ Էրդողանի եւ  Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ Գալիպոլիի հաղթանակի 100-ամյակն էր տոնում։

Ստացվում է` Ա. Սարգսյանի ոտքերը Ռուսաստանում են, ձեռքերը` Անգլիայում, իսկ սիրտը, այնուամենայնիվ, լեռներում։ Մասնավորապես, Ամուլսարում։ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության հետ Արմեն Սարգսյանը 2003-ից սկսեց փորել Ամուլսարի ընդերքը։ Ու մինչ բնապահպանները բարձրաձայնում էին հանքի շահագործման լրջագույն վտանգների մասին, Արմեն Սարգսյանն ուրախ էր «Լիդիանի» փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար. «Պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության խորհրդին միանալու համար եւ պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի` Ամուլսարի ծրագրի զարգացմանը։ Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին եւ կապահովի էական ներդրումներ, զգալի ու թափանցիկ եկամուտներ»,- ասել էր Արմեն Սարգսյանը` մի փոքր խառնելով իր համեստ անձը Հայաստանի հետ, քանի որ հանքի շահագործման «թափանցիկ եկամուտները» լցվեցին կոնկրետ մարդկանց գրպանները, իսկ Հայաստանը միմիայն կողոպտվեց։ Արմեն Սարգսյանին դրա համար ոչ ոք չի ծեծելու, եւ ոչ էլ հանքի շահագործումից առողջական խնդիրներ ունեցավ նա կամ մեկն իր գերդաստանից. նրանք, հասկանում եք, Անգլիայում էին` թագավորական ընտանիքի հետ բարձրաշխարհիկ նիստուկացի, այլ քաղաքակրթության, այլ նորմերի ծիրին մեջ։

Հայաստանն այս մարդու եւ նրա ընտանիքի համար եղել է եկամտաբեր պոչամբարը։ Եվ նա չի մերժել Սերժ Սարգսյանի` «մեկ ազգ, մեկ Սարգսյան» քաղաքական ծրագիրը ոչ այն պատճառով, թե կարոտ է ակտիվ կամ պասիվ քաղաքական գործունեության կամ լցված է Հայաստանում որեւէ բան փոխելու ցանկությամբ։ Պարզապես եկել է նրա հերթը պարահրապարակում «Լեզգինկա» շորորալու, քանի որ, արդեն գիտեք, «Ուզունդարան» նրա հավան չի։ Նա ինտելիգենտի խաղը պիտի խաղա։ Սովետական շարժիչով, եվրոպական թյունինգով ինտելիգենտի։

Սերժ Սարգսյանի հանցավոր քաղաքականությունը ինտելիգենտության փաթեթավորման կարիք ունի։ Եկել է ազնվապետական կեցվածքով թալանի ժամանակը։ Եվ դեռ արյունի ու ոճիրի լեզվից թարգմանված, ինտելիգենցիայի իրավունքների անունով հեղափոխություններ կսարքվեն։ Մատենադարանի նախագահի ընտրություններում Լեւոն Սարգսյանի միաձայն ընտրությունը վկա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30