18.12.2015 16:39 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Ճակատագրեր` գործի բերումով

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվա ասուլիսի ժամանակ չի բացառել քաղաքապետի հաջորդ ընտրություններում իր առաջադրվելը։ «Եթե ասեմ, որ չեմ առաջադրվելու` սուտ է, թող 20 հոգի դնեն իրենց թեկնածությունը, մեկ է, ժողովուրդն է ընտրելու։

Ես էսքան ժամանակ մի հատ բուլետեն չեմ կեղծել, արդար ընտրվել եմ, թե՛ պատգամավոր, թե՛ քաղաքապետ»,-ասել է նա։ Ի դեպ, նախկին ՕԵԿ-ական, հետո ԲՀԿ-ական Բալասանյանն այսօր անկուսակցական է։ Երեկվա ասուլիսին նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի չի անդամագրվի որեւէ կուսակցության։ «Դե ՕԵԿ-ն ու Բարգավաճն էլ գործի բերումով էր»,- ասել է նա։ Փաստորեն, Բալասանյանն անուղղակի խոստովանել է, որ քաղաքականություն մտել է իր անձնական հարցերը հոգալու համար. ուրիշ բան չհասկանաք՝ «գործի բերումով»։

Բայց հետաքրքիր կլիներ իմանալ՝ եթե «գործի բերումով», ասենք՝ հաջորդ ընտրություններում կրկին քաղաքապետ դառնալու դիմաց Սերժ Սարգսյանը նրան ՀՀԿ-ի «ճակատագիր» առաջարկի, Բալասանյանը կընդունի՞, թե ոչ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30