26.05.2016 12:58 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Նախկին վարչապետը հերքում է

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի՝ իշխանությունների հայտարարություններին։ Բագրատյանը հայտարարել է, որ չի ընդունում այն պնդումները, թե իբր կոռուպցիան, մենաշնորհներն ու մյուս արատավոր երեւույթները եկել են Հայաստանի առաջին իշխանություններից. «Սուտ են ասում, մենք էլ ասում ենք՝ սուտ եք ասում։ Ո՞վ ա եկել ինձանից, ասում եմ՝ ո՞վ։

Ասում ա՝ մոնոպոլիաները, ո՞ր մեկի մոնոպոլիան, մի հատ մոնոպոլիա ասեք Բագրատյանի ժամանակ», ասաց նա։ Իսկ դիտարկմանը, որ ասում են՝ մոնոպոլիաների հիմքը դուք եք դրել, ինչ-որ մարդկանց արտոնություններ եք տվել, սեփականաշնորհման գործընթացը եւ այլն, նա արձագանքեց. «Գործարանների սեփականաշնորհումը նախ Ռոբերտ Քոչարյանի օրոք էր, մինչեւ հիմա իմացեք՝ ում ինչ եք հարցնում։ Ես սեփականաշնորհել եմ հողը եւ փոքր օբյեկտները։ Ընդհակառակը՝ իմ սեփականաշնորհածը խեղճ ժողովրդի ձեռից առել են։ Նախ իմացեք՝ ում ինչ եք հարցնում։ Հիշո՞ւմ եք՝ մազութի գործ էլ կար, հետո մռմռացին, ձենները կտրեցին»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31