03.06.2012 04:09 Ա. Մ.
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Իրանը նախազգուշացնում է

Եթե արեւմտյան երկրները ռազմական գործողություններ սկսեն Սիրիայի նկատմամբ, ապա Իրանը կռմբակոծի Իսրայելը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին։

Ըստ նրա` ամբողջ աշխարհի կողմից Սիրիայի շուրջ բարձրացված ալիքը միայն ռազմական միջամտության ճանապարհով սիրիական հարցը լուծելու նպատակ է հետապնդում։

Լարիջանին կարծում է, որ ԱՄՆ-ը չի հասկանում, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։

«Սիրիան չի կարելի համեմատել Լիբիայի հետ։ Դամասկոսը «երկրորդ Բենղազի» դարձնելու ալիքը կհասնի նաեւ Պաղեստին։ Մոխիրն ու կրակն ի վերջո կհասնի նաեւ սիոնիստական ռեժիմին», - ասել է Լարիջանին։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սյուզան Ռայսը, իր հերթին, հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի կարգավորման երեք տարբերակ կա։ Առաջինը դիվանագիտական ճանապարհն է, երկրորդը՝ սիրիական ռեժիմի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներն են, եւ երրորդը՝ լայնածավալ ռազմական գործողությունների տարբերակն է, որի հետեւանքները կզգան տարածաշրջանի բոլոր երկրները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31