02.02.2018 06:15 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Քեզ խնդրում են` մի գնա, մի գնա, գնա, գնա

ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը չափազանց ոգեշնչված էր ԵՊՀ-ում ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից։ Իր խոստովանությամբ` ոգեշնչված են եղել նաեւ գիտխորհրդի անդամները։ «Այսօր հանդիպումը նախագահի թեկնածուի հետ չէր, այլ` ընկերոջ։ Մի քիչ շեղվեցինք, մենք սկսեցինք հարցեր տալ իրեն։

Նա բավարարված էր հարցերից։ Շատ կարեւորում էր Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, օրենքի ընդունման մեխանիզմները, եթե իհարկե, համաձայնի առաջադրել իր թեկնածությունը։ Շատերն անթաքույց դիմեցին եւ խնդրեցին, որ նա տա իր համաձայնությունը»,- լրագրողների  հետ զրույցում ասել է Վահրամ Դումանյանը։

Փաստորեն, փառահեղ հանդիպում է եղել. դասախոսներն անկաշկանդ են եղել քծնանքի ակտում` աղաչելով Արմեն Սարգսյանին ընդունելու նախագահի պաշտոնը, իսկ Արմեն Սարգսյանը լիակատար վայելքի մեջ է եղել եւ անգամ, ինչպես դեկանն է նշում, «բավարարված»։ Լրագրողները չէին կարող հարամել հանդիպումը, որովհետեւ նրանց մուտքը պարզապես արգելված էր, եւ երկու կողմերն ազատ են եղել միայն վերջերս բացահայտած մեծ սիրո խոստովանության ու հարմարավետ հարցերով բավարարվելու մեջ։ Կարեւորը` հանրությունը Վահրամ Դումանյանից տեղեկացավ ԵՊՀ-ում կայացած հանդիպման գլխավոր ուղերձի մասին`

ա. Արմեն Սարգսյանը կարեւորում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները,

բ. Արմեն Սարգսյանը կարեւորում է օրենքի ընդունման մեխանիզմները։

Մարդը դեռ խնդրանքներ է հավաքում նախագահ դառնալու համար, դեռ կասկածի մեջ է, որոշում չի կայացրել, բայց արդեն հասցրել է այսպիսի հրաշալի հայեցակարգ հղանալ։ Գուցե դասախոսները չպե՞տք է բավարարվեին միայն խնդրելով։ Գուցե պետք էր ավելի՞ն անել, որպեսզի Ա. Սարգսյանը հանկարծ չմերժի Ս. Սարգսյանի առաջարկը։  

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30