16.06.2012 00:54 Ա. Մ.
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Թուրքական դպրոցներում քրդերեն կսովորեն

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ պետական դպրոցներում թույլատրել են քրդերենի դասավանդումն ու ուսումնասիրությունը։

«Մեր դպրոցականներն այսուհետ հնարավորություն կունենան ուսումնասիրել տեղական լեզուներն ու խոսվածքները։ Օրինակ, եթե պահանջարկը մեծ լինի, ապա քրդերենը կարող է ուսումնական ծրագրի հիմնական առարկաներից մեկը լինել»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` խորհրդարանական նիստի ժամանակ։ Էրդողանը տվյալ որոշումը «պատմական քայլ է» որակել։

Երեք տասնամյակ առաջ էթնիկ քրդերը ոչ միայն զրկված էին մայրենի լեզուն սովորելու հնարավորությունից, այլեւ նույնիսկ զգուշանում էին հանրային վայրերում խոսել քրդերեն։

Այսպես, երեք տարի առաջ Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերությունը (TRT) մասամբ սկսեց հեռարձակվել նաեւ քրդերեն։ Ինչպես հայտնում է թուրքական Zaman թերթը, սկսած 2009-ից` Թուրքիայի քաղաքացիներից բացի նոր հաղորդումներ են դիտում նաեւ Իրանում, Իրաքում, Սիրիայում եւ մի շարք այլ երկրներում։ Թուրքիայի իշխանությունների կարծիքով` տեղական լեզուներով ու բարբառներով հեռարձակումը մեծ ներդրում կլինի երկրի արեւելյան հատվածի կրթական գործընթացների մեջ, ինչպես նաեւ կնպաստի քրդական տարածաշրջանում կայունության ամրապնդմանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30