«ՉԻ»-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Մենք համարում ենք, որ սա շատ հաջողված քաղաքական ակցիա էր, որը ցույց տվեց հետեւյալը` չորս խմբակցություն կարող են համագործակցել եւ համաձայնեցված քայլեր կատարել։ Անգամ նախաարձակուրդային այս սեզոնին մենք կարողացանք մեծ թվով պատգամավորների ստորագրություններ ստանալ արտահերթ նստաշրջանի համար։ Մենք վստահ ենք` սա մի ուղերձ է, որը իշխանությունները հասկացան, իսկ եթե չեն հասկացել, ուրեմն մենք շատ հատեւողական ենք լինելու եւ, ի վերջո, հասնելու ենք արդարադատության այդ խնդրում։ Իսկ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու դեպքում շատ ավելի մեծ արդյունքների ենք հասնելու։ Ես Գալուստ Սահակյանին ասացի, որ կարծում էինք, թե ամենաշահագրգռվածը իրենք պետք է լինեն նստաշրջան հրավիրելու եւ հանձնաժողովի հարց քննարկելու համար։ Եթե թաքցնելու բան չունեն, եթե վստահ են, որ Ռուբեն Հայրապետյանը առնչություն չունի այդ գործին, եւ իշխանությունները զբաղված չեն գործը կոծկելով, ուրեմն առաջինը հենց իրենք պետք է շահագրգռված լինեին հանցագործության թափանցիկ, համակողմանի եւ ամբողջական քննության եւ բացահատման համար, ի դեպ` հենց խորհրդարանական վերահսկման շրջանակներում»։