13.07.2012 01:34 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Բժիշկն ընդամենը հարց է տվել մատուցողին

Ոստիկանությունն երեկ առաջին անգամ պաշտոնապես հանդես է եկել մամլո ասուլիսով` ներկայացնելով «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մանրամասները։

ՀՀ ոստիկանության համաձայն` հունիսի 17-ին ՊՆ զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի վիրաբուժության բաժնի բժիշկ Արտակ Բայադյանը, նրա գործընկերներ, կլինիկական օրդինատոր Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը, ինչպես նաեւ Արկադի Աղաջանյանը մեկնել են Արզնու ձոր՝ նշելու Աղաջանյանի ծննդյան օրը։ Որոշ ժամանակ այնտեղ անցկացնելուց հետո ընկերներով Վահե Ավետյանի առաջարկով գնացել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա սրահ՝ շարունակելու խնջույքը եւ երաժշտություն լսելու։ Մատուցողներից Դավիթ Ադամյանը դիտողություն է արել Վահե Ավետյանին` ասելով, որ սպորտային համազգեստով մուտքն արգելվում է։ Վահե Ավետյանը գնացել է տուն, փոխել հագուստը եւ վերադարձել։ Երբ մատուցողը մոտեցել է իրենց, Ավետյանը հարցրել է, թե կարո՞ղ է՝ գլխարկով էլ է արգելվում մուտքը ռեստորանային համալիր։ Այս հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել մատուցողի ու Վահե Ավետյանի միջեւ, որը շարունակվել է ռեստորանի բակում, եւ մատուցողը բռունցքով հարվածել է Ավետյանի դեմքին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք։ Դրան հաջորդել է ռեստորանային համալիրի մի խումբ աշխատակիցների կողմից Վահե Ավետյանին ու նրա ընկերներին ծեծի ենթարկելը։ Արդյունքում Վահե Ավետյանը, նրա ընկերներ Գարիկ Սողոմոնյանը եւ Արտակ Բայադյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Զինվորական հոսպիտալ։ Հունիսի 29-ին, գիտակցության չգալով, Վահե Ավետյանը մահացել է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30