09.12.2015 18:02 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Կանադան մերժել է Հրանտ Մարգարյանի վիզան

Այս օրերին ՀՅԴ-ն աշխարհի տարբեր երկրներում իր հիմնադրման 125-ամյակին նվիրված միջոցառումների շարք է նշում։ Օրերս նման միջոցառում է տեղի ունեցել նաեւ Լիբանանում, որին մասնակցել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ըստ էության՝ Հայաստանում Դաշնակցության ղեկավար Հրանտ Մարգարյանը։

Լիբանանյան միջոցառումից հետո Հրանտ Մարգարյանը հաջորդը պետք է մասնակցեր Կանադայում ՀՅԴ-ի կազմակերպած միջոցառմանը, սակայն Կանադան մերժել է նրան իր երկրի մուտքի վիզա տրամադրել։ Մեր տեղեկություններով, բացառված չէ, որ Կանադայի իշխանությունները Հրանտ Մարգարյանին հրաժարվել են վիզա տալ ՀՅԴ Արեւմուտքի, առաջին հերթին՝ Ամերիկայի մասնաճյուղերի ներկայացուցիչների խնդրանքով, քանի որ այնտեղ խիստ դժգոհ են Հայաստանում Հրանտ Մարգարյանի գործունեությունից, որը ներկայումս խիստ իշխանամետ դիրքերից է հանդես գալիս։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31