23.02.2018 07:38 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Գործարարներին ահաբեկում են ԱԱԾ-ի անունից

Հարավկովկասյան երկաթուղու հետ աշխատող գործարարներին ահաբեկում են Ազգային անվտանգության ծառայության անունից։ Մեր խմբագրությունը ահազանգ է ստացել գործարար Սամվել Սահակյանից, որը պատմել է, որ 1997թ-ից մինչեւ օրս աշխատում է ՀԿԵ-ի հետ, սակայն օրերս հայտնի է դարձել, որ երկաթուղին, ունենալով պայմանագիր իր իսկ ընկերության հետ, տենդեր է հայտարարել տվյալ ծառայության համար, ինչը օրենքի կոպտագույն խախտում է։

«Միայն մեզ է հայտնի, թե ինչ գնով ենք մենք աշխատել նման պայմաններում, 2013թ-ից սկսած երկաթուղում աշխատող նախկին ԿԳԲ-շնիկները՝ Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, պարբերաբար ահաբեկում են մեզ, ատկատ պահանջում, փորձում խլել մեր գործը, մենք չենք լռելու, պայքարելու ենք մինչեւ վերջ, արդեն դանակը ոսկորին է հասել, հերիք է, ինչքան ոստիկանության եւ ԱԱԾ-ի անունից մեզ վախեցնեն, ինչ են ուզում, թողնենք, էս երկրից գնանք, փակենք բոլոր աշխատատեղերը, որ իրենք ավելի լավ թալանեն։ Ես խոստանում եմ հաջորդ համարում հարցազրույց տալ եւ հատ-հատ ներկայացնել փաստերով, անուններով, թե ինչպես են երկաթուղու ղեկավարները ռեկետով զբաղվում»,-մեզ հետ զրույցում ասաց Սամվել Սահակյանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30