27.10.2017 05:16 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Փայլունները

Նրանք. իրենց ժամանակաշրջանի գեղեցկության իդեալներն արտացոլած էլիտ-ամսագրային կերպարները

Կլարա Բոու
Կլարա Բոու .

Փայլուն ամսագրերը միշտ արտացոլել են իրենց ժամանակի նորաձեւության ու գեղեցկության նրբությունները։ Եթե շապիկները ուշադիր դիտարկվեն, ապա նորաձեւության պատմության մի ողջ դասագիրք կարող է ստացվել իր բոլոր արտահայտումներով՝ հագուստից ու կոշիկներից սկսած մինչեւ դիմահարդարում եւ մանիկյուր։ Ներկայացնում ենք տարբեր ժամանակաշրջանների բյութի-իդեալների էվոլյուցիան։

Motion Picture Classic. ԿԼԱՐԱ ԲՈՈՒ։ Հենց անցած դարի 20-ականներին գեղեցկության աշխարհում միանգամից 2 նշանավոր իրադարձություն է տեղի ունեցել։ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում էմանսիպացիայի ալիք է անցել, որի իմպուլսը եղել է Առաջին համաշխարհային պատերազմը, այնպես որ, մինչ տղամարդիկ պատերազմում էին առաջնագծում, կանայք ստիպված էին ինքնուրույն դառնալ։ Այդ ժամանակ հայտնվել է հոլիվուդյան աստղերի կուլտը եւ էկրանային համաշխարհային աստղերին նմանակելու հանրության ձգտումը։ 1927 թվականներին համր կինոյի կուլտային դերասանուհի Կլարա Բոուն դարձել է Motion Picture Classic ամսագրի շապիկի դեմքը։ Լուսանկարում նա պատկերված է դասական կարմիր դիմահարդարմամբ, որը հատուկ է սեւ-սպիտակ կինոյին. հիպերտրաֆիկացված միմիկայով ու ժեստիկուլյացիայով արտահայտիչ գրիմը դերասաններին օգնում էր փոխանցել առանց ձայների ու գույերի կինոյի էմոցիաները։ Դեպի ներքեւ ուղղված բարակ հոնքերը, սուր ծայրերով շուրթերի հստակ կոնտուրը, խիտ սմոքիներով մեծ ընդգծված աչքերը՝ սրանք ճչացող 20-ականների կանանց մի ողջ սերնդի նշանների հիմնական էլեմենտներն էին։

Vogue. ԼԻԶԱ ՖՈՆՍԱԳՐԻՎՍ։ 1940 թվականին Vogue-ի շապիկին հայտնվելով` շվեդուհի Լիզա Ֆոնսագրիվսը առաջին մոդելն է դարձել, ով ստացել է սուպերմոդելի ստատուս։ Այս ամսագրի շապիկներին մոդելը հայտնվել է մոտ 200 անգամ։ 1940 թվականի հունիսյան Vogue-ը նման չէր մյուսներին. ամսագրի անվանումը կազմված է կանանց մարմիններից, իսկ ներքեւում Ֆոնսագրիվսը «V» տառի տեսքով է։ Այս շապիկն ընդգրկվել է թոփ-10-ում։ Մոդելի դեմքին կարելի է տեսնել վառ կարմրաներկն ու կարմիր շրթներկ՝ պատերազմական 40-ականների դիմահարդարման 2 բաղկացուցիչները։

Playboy. ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ։ Լեգենդար կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն դարձել է Playboy ամսագրի շապիկի առաջին աղջիկը. այն լույս է տեսել 1953 թվականի դեկտեմբերի 1-ին։ Շապիկին դերասանուհին պատկերված է կարճ պլատինե լոքոններով, կարմիր շրթներկով, բաց ֆիրմային ժպիտով եւ զգեստի սիրելի ֆասոնով իր լեգենդար կերպարով։ Մոնրոյի դեմքն ու կազմվածքը վերջնականապես հաղթանակ է տարել խստության եւ զսպվածության դեմ պայքարում, որոնք պատերազմական ժամանակների անհրաժեշտ չափանիշներն էին, իսկ դերասանուհին 50-ականների գեղեցկության գլխավոր  իդեալն է դարձել։

Harper’s Bazaar. ՋԻՄ ՇՐԻՄՓԹՈՆ։ 1965 թվականի ապրիլյան Harper's Bazaar ամսագրի շապիկի վրա աշխատել են իր սերնդի կուլտային մոդել Ջին Շրիմփթոնը եւ հանրահայտ լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնը։ Այստեղ նշանավոր շեշտերը դարձել են սկաֆանդրի սաղավարտ հիշեցնող ֆուքսիայի գույնի գլխարկը եւ մոդելի մանկական դեմքը։ Երկու էլեմենտներն էլ արտացոլում են այն ժամանակվա գլխավոր իդեալներին՝ տիեզերքն ուսումնասիրելու մարդու ձգտումն ու անձի կուլտը, որն իշխում էր նորաձեւության ու գեղեցկության մեջ։ Վերջինը դիմահարդարներն իրականացրել են մակիյաժով. Շրիմփթոնի աչքերն ու թարթիչները խիտ ընդգծված են սեւ գույնով, շուրթերին հասցված է բնական երանգի շրթներկ, այտերին՝ բնական կարմրաներկ։ Ավելի ուշ լուսանկարը դարձել է 60-ականների ֆուտուրիստական նորաձեւության խորհրդանիշ եւ, ըստ Ամսագրերի հրատարակիչների ամերիկյան խորհրդի, համալրել է աշխարհի լավագույն շապիկների ռեյտինգը։

Vogue. ԹՎԻԳԻ։ Մոդել Թվիգիի կերպարը ջնջել է 50-ականների գեղեցկության ձեւաչափերը։ Սահուն գծերով կազմվածքին եւ փարթամ ֆորմաներին փոխարինելու է եկել դեռահասի մարմինը, փայլուն փափուկ լոքոններին՝ կարճ գրաֆիկական բոբը, մակիյաժում՝ սեւ սմոքիներով ու լայն երկար սլաքներով աչքերը` արհեստական հսկայական թարթիչներով զարդարված։ Այս ամենն իդեալականորեն համադրվում է Թվիգիի հետ։ Նրա բազմաթիվ ամսագրային աշխատանքներից է եղել 1967 թվականի Vogue-ի հոկտեմբերյան համարը, որը հետագայում ոգեշնչել է բազմաթիվ դիմահարդարների։

Vogue. ՎԵՐՈՒՇԿԱ։ Մոդել Վերուշկայի մասնակցությամբ յուրաքանչյուր շապիկը իր ժամանակաշրջանի գեղեցկության ինքնատիպ շարժիչ ուժ էր դառնում։ Նա ամեն անգամ հայտնվում էր XX դարի ամենաազդեցիկ լուսանկարիչներից Իռվին Փենի տեսախցիկի օբյեկտիվի առջեւ։ Vogue-ի 1969 թվականի փետրվարյան համարի շապիկին հայտնված նրա պաստելային-կապույտ ստվերաներկերով կերպարն իսկական ֆուրոր է առաջացրել։ Վարդագույն շրթներկի հետ համադրված նման տիեզերական մակիյաժը 60-ականների վերջի ամենապոպուլյարներից է եղել։

Tatler. ՄԱԴՈՆՆԱ։ Իր երկարատեւ կարիերայի ընթացքում Մադոննան բազմաթիվ կերպարներ է փոխել՝ հստակ արձագանքելով տարբեր տասնամյակների թրենդերին եւ տրամադրություններին։ 1986 թվականին լուսանկարիչ Հերբ Ռիտցը երգչուհուն հավերժացրել է Tatler ամսագրի շապիկին՝ 80-ականներին հատուկ կերպարում. կարճ պլատինե լոքոնները հավաքված են դեպի վերեւ, աչքերն ընդգծված են բրոնզե-շագանակագույն ստվերաներկերով, թարթիչները խիտ ներկված են տուշով, շուրթերն ընդգծված են մատիտով ու մուգ շրթներկով։ Կերպարն ավարտում է շուրթի վերեւը գտնվող ֆիրմային խալը։

Vogue. ՍԻՆԴԻ ՔՐՈՈՒՖՈՐԴ։ Ոճի իկոնա եւ 90-ականների լեգենդար սուպերմոդելներից մեկը դառնալուց առաջ Սինդի Քրոուֆորդը հասցրել է աշխատել նաեւ 80-ականներին եւ կրել այն ժամանակաշրջանի բյութի-կերպարները։ Երկրորդ անգամ Քրոուֆորդը հայտնվել է գերմանական Vogue-ի շապիկին 1986 թվականի սեպտեմբերին։ Շապիկը դարձել է գլամուրային 80-ականների դիմահարդարման վառ օրինակը, որում շեշտը դրվել է հենց մեյքափի վրա։ Այն ժամանակ մանուշակագույն եւ դեղին ստվերաներկերը բավական չէին, դրանք լրացվում էին շագանակագույն-վարդագույն երանգի մարգարտափայլ շրթներկով ու կարմրաներկով։

Harper’s Bazaar. ԼԻՆԴԱ ԵՎԱՆԳԵԼԻՍՏԱ։ 1992 թվականին Harper's Bazaar-ի շապիկին 20-ականների ոճում կարճ կարե սանրվածքով հայտնվելով, Լինդա Եվանգելիստան դեռ երկար է կրել այդ կերպարը։ «Մուտք գործեք էլեգանտության նոր դարաշրջան» կոչի հետ միասին, նրա դեմքը խորհրդանշեց չափից դուրս շատ դեկորից եւ 80-ականների ցուցադրական շքեղությունից հրաժարվելը՝ հօգուտ 90-ականների նուրբ մինիմալիզմի։ Գեղեցկության առումով կանանց ավելի մոտ են դարձել լակոնիկ կարճ կտրվածքներն ու շուրթերի վրա դրված ակցենտով հանգիստ մակիյաժը։

People. ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱ։ Բրիտանական արքայադուստր Դիանան People ամսագրի շապիկին հայտնվել է ռեկորդային 52 անգամ, սակայն 1997 թվականի սեպտեմբերյան համարը յուրահատուկ էր, քանզի այն լույս է տեսել արքայադստեր ողբերգական մահից անմիջապես հետո։ Լուսանկարում Դիանան հանդես է եկել իր սիրելի մեյքափով՝ բեժ-շագանակագույն շրթներկով եւ աչքերի շուրջ թեթեւ ծխայնությամբ, որը համապատասխանում է մինիմալիզմի նորաձեւությանը, փափկությանն ու բնականին, որոնք այդքան հատուկ էին արքայադստերը։

Vanity Fair. ՔԵՅԹԼԻՆ ՋԵՆԵՐ։ 2015 թվականին Vanity Fair ամսագրի հունիսյան համարի շապիկը հեղափոխական է դարձել, քանզի նրա դեմքն էր Քեյթլին Ջեները, ով հայտնի է որպես սեռափոխման վիրահատություն տարած Բրյուս Ջեներ։ Անկեղծ հարցազրույցի հետ շապիկի համար նկարահանումը Քենդալ եւ Քայլի Ջեներների հոր քամինգ-աութ է դարձել։ Լուսանկարների հեղինակը լեգենդար Էնի Լեյբովիցն է, ում օբյեկտիվում Քեյթլինը հանդես է եկել նյուդային դիմահարդարմամբ եւ թեթեւ ալիքաձեւ վարսահարդարմամբ՝ բնական տեսքով ու սեփական անձի հետ խաղաղված։

Time. ԱԴԵԼ։ 2016 թվականին Time ամսագրի առաջին համարի նկարահանումն ու հարցազրույցը խորհրդանշել է եռամյա դադարից հետո երգչուհի Ադելի վերադարձը։ Երգչուհին պատկերված է կարմիր շրթներկով, աչքերի «կատվային» սլաքներով, կոնտուրինգով, հստակ հոնքերով  եւ թեթեւ թափթփված վարսերով էլեգանտ կերպարում ։ Նման դիմահարդարումը խորհրդանշում է 50-ականներին սիրված տենդենցը, սակայն նյուանսների շնորհիվ ժամանակակից տեսք ունի։

 Vogue. ԷՇԼԻ ԳՐԵՄ։ 2016 թվականի հունվարը պատմության մեջ է մտել որպես ամիս, երբ բրիտանական Vogue-ի շապիկին առաջին անգամ հանդես է եկել  պլյուս-սայզ-մոդելը։

Առօրեական նյուդային դիմահարդարմամբ եւ թափթփված սանրվածքով Էշլի Գրեմով շապիկն ապացուցել է, որ կարելի է դեն գցել կանացի գեղեցկության մասին բոլոր կարծրատիպերը եւ հրաշալի զգալ սեփական մարմնում։ Այս գաղափարն առավել ընդգծված է դիմահարդարմամբ։

Elle. ԱԼԻՇԱ ՔԻԶ։ Այն պահից, երբ MTV Music Awards մրցանակաբաշխությանը երգչուհի Ալիշա Քիզը ներկայացել է առանց դիմահարդարման, նա շարունակում է պայքարել բեմում եւ կյանքում օգտագործվող ավելորդ գրիմի դեմ։ Որպես ապացույց առ այն, որ կոսմետիկայի նշանակությունը չափազանցված է եւ ավելի կարեւոր է բնական լինել, 2017 թվականին Քիզն առանց որեւէ շպարի եւ լուսանկարչական ռետուշի հայտնվել է բրազիլական Elle ամսագրի շապիկին։ Երգչուհին որոշել է պահպանել արհեստական գունավոր վարսերից իր ֆիրմային աֆրիկական հյուսքերը՝ շեշտը սեփական բնական գեղեցկության վրա դնելով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30