01.06.2018 01:17 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պարզաբանում

«ՉԻ» խմբագրություն է դիմել Տավուշի մարզի Թովուզ/Տավուշ/ գյուղի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը` պահանջելով հերքել մեր նախորդ հրապարակումը` իր պատասխանը թերթում տեղադրելու հորդորով։

Գյուղապետն իր նամակում նշել է՝ մեջբերում ենք առանց խմբագրման. «Սույն թվականի մայիսի 4-ին «Չորրորդ իշխանություն» օրաթերթում լրագրող Մելանյա Ծառուկյանի կողմից հրապարակվել է «Գյուղապետը յուրացրել է գործարարի կողմից տրված գումարները» վերտառությամբ հոդվածը։ Նշված հոդվածում ներառված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ խախտում է իմ` Արթուր Հովհաննիսյանի իրավունքները, մասնավորապես նշված հոդվածը հրապարակայնորեն արատավորում է իմ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը։ Այնտեղ նշված`««Ըստ տավուշցիների` Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամներից մեկի բարեկամն է եւ գյուղապետ էր դարձել վերջինիս շնորհիվ» պնդումը ամբողջությամբ անհիմն է եւ չի համընկնում իրականությանը։ Ես` Արթուր Հովհաննիսյանս, Տավուշի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել եմ 1996 թվականից սկսած, երբ նույնիսկ Սերժ Սարգսյանը նախագահ չի եղել, հետեւաբար վերջինս որեւէ առնչություն չի ունեցել եւ չէր կարող ունենալ իմ համայնքի ղեկավար նշանակվելու հետ»։ (Գյուղապետն, ըստ էության, խոստովանում է, որ իրեն նշանակել են, եւ ինքը չի ընտրվել գյուղապետի պաշտոնում. Մ. Ծ)։

Ինչ վերաբերվում է հոդվածում նշված «Սերժ Սարգսյանի ձեռամբ մեդալ է ստացել եւ այդ պատճառով էլ չի ուզում դեմ գնալ իրեն հովանավորող ՀՀԿ-ին» պնդմանը, ապա նշեմ, որ ես երբեւէ չեմ հովանավորվել որեւէ կուսակցության կողմից, ինչ վերաբերվում է նշված մեդալին, ապա ներկայացնեմ` ես բազմիցս պարգեւատրվել եմ տարբեր մեդալներով ու հուշամեդալներով։

Ես` Արթուր Հովհաննիսյանս հանդիսանում եմ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից, բնակվում եմ իմ հայրական տանը`կառուցված 1930 թվականին։ Ինչ վերաբերվում է ֆերմային, ապա այն գնվել է դեռ իմ հոր`Վիկտոր Հովհաննիսյանի կողմից 1992 թվականին։ Ինչ վերաբերվում է այն պնդմանը, թե ես որոշակի գումարներ եմ յուրացրել, ապա նշեմ, որ պատգամավորի կողմից համայնքին հատկացվել է 8 միլիոն դրամ, որից 6 միլիոն դրամը օգտագործվել է համայնքի խմելու ջրի ջրագծերի անցկացման համար, իսկ 2 միլիոնը` ճանապարհների խճապատման համար»։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31