30.03.2018 06:13 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բուրաստան

Բյութի-թրենդ. նոր պարֆումերային բրենդները

Բյութի-թրենդ. նոր պարֆումերային բրենդները

Ժամանակակից պարֆումերներն իրենց իսկական ջենթլմենների պես են պահում՝ ծաղկեփնջեր նվիրելով, թեյի հրավիրելով, դասական գրականությունից ցիտելով։ Ճիշտ է, որոշներն առաջարկում են դաջվածք խփել, սակայն ջենթլմեններին հատուկ է խելագարությունը։ Ամեն տարի պարֆումերային շուկայում նոր անուններ են հայտնվում, սակայն ոչ բոլորին է հաջողվում դառնալ հիթային, վերածվել կուլտի եւ ձեռք բերած անունը բարձր պահել։ Ներկայացնում ենք պարֆումերային բրենդներ, որոնք հետազոտում են բոլոր կանոնները, որպեսզի խախտեն դրանք։

HEELEY։ Փարիզյան անգլիացի Ջեյմս Հիլին հայտնի է ոչ միայն ինդուստրիալ ծաղկամանների եւ ակրիլից, ցինկից սեղանների սիրահարներին։ Նրան ճանաչում են նաեւ նիշային պարֆումների սիրահարները։ 1996 թվականին անգլիացի դիզայները ծանոթացել է պարֆումեր Անիկ Գութալի հետ եւ կոմպոզիցիաների ստեղծման գործընթացին։ Դեբյուտային Figuier-ը նույնությամբ կրկնում է միջերկրական թզենիների բույրը, իսկ առաջին բեսթսելլեր Cardinal-ը եկեղեցական խունկի եւ թարմության համադրում է պարունակում։ Այժմ բրենդը 2 բուրավետ հավաքածու ունի՝ Eau de Parfum եւ Extrait de Parfum։ Այսպես, արմավենու տերեւներով Coccobello-ն վերարտադրում է Ռոբինզոն Կրուզոյի պատմությունը, իսկ գազարի սերմերով դիմափոշային Iris De Nuit-ը նկարում է Դորիան Գրեյի դիմանկարը։ Պատմությունները հստակ են, սակայն ոչ պրիմիտիվ։

MANCERA։ Պիեր Մոնտալը սկզբում ստեղծել է իր անվամբ բրենդը, իսկ երկրորդը կոչել է դստեր անունով։ Ամելի Մանսերան մասնակցում է արտադրության բոլոր պրոցեսներին՝ կոմպոզիցիայի ստեղծումից մինչեւ տուփի դիզայնը։ Mancera-ի 10-ամյակի առթիվ հայր ու աղջիկ նոր գունավոր սրվակներով 5 բույրից բաղկացած հավաքածու են ստեղծել։ Սրվակները պատրաստվում են բարձրորակ ապակուց, որոնք խլացնում են արեւի ճառագայթները, ինչն օգնում է բարձր բաղադրությամբ աբսոլյուն լույսից պաշտպանել 30%-50%-ով։ Հնգյակն անսպասելի ռակուրսով դասական նոտաներ է ներկայացնում։

Pink Roses բույրում բուլղարական եւ մարոկանական վարդով իշխում է կանաչ թարմությունը։ Gold Aoud-ում եղեւնածառով, գվայական ծառերով, մայսուրային սանդալով եւ նեպալական ուդով անտառ է աճում։ Red Tobacco-ում կուբայական ծխախոտն ու կարիբյան համեմունքները կոնտրաստավորվում են խրթխրթան խնձորի հետ։ Black Vanilla-ը` մադագասկարյան վանիլն ու սեւ հաղարջը։

STATE OF MIND։ Պարֆումեր Կատրին Դյուբրեյը, թեյի մասնագետ Օլիվյե Սկալան եւ State of Mind բրենդի հիմնադիր Եկատերինա Բալանդինան միասին ոչ միայն բույրեր, այլ նաեւ թեյեր են ստեղծում։ Հռչակավոր Չինական պատի մասին պատմություններով ոգեշնչված նրանք հետաքրքիր լուծումներ են ստեղծում։ Կաշվե-փայտային Modern Nomad-ը վարդով ու սալորով կանաչ յունյանի ու պուերի նոտաներ ունի։ Sense of Humor-ը լի է մատեով, դարջիլինգով եւ համեմով։ Voluptuous Seduction-ը բուրում է ռոյբուշով, մասուրով ու խնձորներով։ Կան նաեւ դարչինի սենչայով, սակուրայի ծաղիկներով, սպիտակ թեյով, պերուական բալզամի ասանով տարբերակներ։

MAORI COLLECTION։ Պաոլո եւ Տիցիանա Տերենցիի պարֆումերային նախագծերը բավականին շատ են։ Քրոջ ու եղբոր նոր բրենդը նվիրված է հեռավոր Պոլինեզիային։ Խաղաղ օվկիանոսի կղզիներում մաորի ցեղն է բնակվում, որը հայտնի է «մոկոյով» եւ դաջվածքների արվեստով։ Սրվակները բուրում են տվյալ դաջվածքի խորհրդով. Deep Mind-ը խավարծիլով եւ համեմունքային կարմիր պտուղներով, Life Pleasure-ը՝ սուրճով ու հասմիկով, Magic Guard-ը՝ սենտիֆոլիա վարդով ու ատլասային եղեւնափայտով։ Բոլոր բույրերը ունիսեքս են։

FIILIT PARFUM DE VOYAGE։ Ռեգիս Պոտրան եւ Էլոի Ռոբերտին արտասովոր բաղադրիչների համար պատրաստ են հասնել աշխարհի տարբեր ծայրեր։ Բույրերի կոլեկցիոներներն ու մոլի զբոսաշրջիկներն իրենց նախասիրություններն արտացոլել են FiiLiT Parfum de Voyage բրենդում՝ «շրջիկության բույրերը»։ Առաջին բառը նշանակում է «զգա սա» կամ «լցրու սա»։ Որպես ապացույց, յուրաքանչյուր բույրը ներկայացված է 2 ձեւաչափով՝ դասական սրվակով եւ թրեվել-տարբերակով։ Դեռեւս Ռեգիսն ու Էլոին 3 «ուղեցույց» են գրել. Cuba-ն բուրում է ծխախոտով, ռոմով, վետիվերով, ճանապարհային փոշիով, Bali-ն՝ ծխաբույրերով, զիրա համեմունքով, արեւադարձային պլյումերիայով, Cyclades-ը՝ տաք հասած ցիտրուսներով եւ աղով։ Բոլոր բույրերի 87%-ը բնական հումքից եւ օրգանական սպիրտից են։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30