22.12.2017 06:22
Տարածել հոդվածը. facebook twitter

Հայելի

Բլից-վիրտուալ

Բլից-վիրտուալ

- Պրն նախագահ, դեռ դատախազությունից ծանուցագիր չե՞ք ստացել... ի՞նչ պատահեց... դուրս եկեք սեղանի տակից... նկատի ունեի՝ որ գնաք ցուցմունք տաք, թե որ համայնքների ղեկավարներն են համայնքի փողերը յուրացրել։

-  Տնաշեն, դե տենց ասա։ Չէ, ծանուցագիր չեմ ստացել։

-  Լավ, ինչո՞ւ համայնքապետներին արգելեցիք Նոր տարուց հետո՛ դադարեցնել թալանը։

-  Բա... (հեռախոսը զանգում է)։ Էս ո՞վ ա ծնգացնում-անջատում։ Հա, Հերմինե Նաղդալյանն ա, երեւի րոպե չունի։ Ինչ էիր հարցնո՞ւմ։

-  Ինչո՞ւ հենց Նոր տարուց հետո։

-  Բա էդ մարդիկ ո՞նց Նոր տարի անեին։

-   Պրն նախագահ, ի՞նչ կարծիքի եք Ձեր կուսակցական ընկերներ Հակոբ Հակոբյանի եւ Խոսրով Հարությունյանի հայտարարությունների վերաբերյալ։

-  Ճիշտ են ասել։ Այ օրինակ եթե աֆրիկյան երկրներում ժողովուրդները տկլոր են ման գալիս, հագուստի թանկացումը նրանց վրա ազդում ա՞։ Չի ազդում։

-   Բայց նրանք տկլոր են ման գալիս, որովհետեւ հագուստը թանկ է։

Լավ, բանավեճի մեջ չմտնենք։ Ինչ-որ մարդիկ Ազգային Ժողովի ցանկապատից, կներեք, պահպանակ էին կախել, մեջը լիքը կարտոֆիլ...

- Այ տեսնո՞ւմ եք, դրանք ուրախալի փաստեր են։ Եթե մեր ժողովուրդը պահպանակներն օգտագործի միայն այդ նպատակով՝ 2040 թվականին հաստատ կունենանք 4 միլիոնանոց Հայաստան։ Իսկ մեջը կարտոֆիլ լցնելը վկայում է մեր ժողովրդի կենսամակարդակի աճի մասին։ Բա ասում եք ուտելու բան չունե՞ն։

-  Իսկ ինձ թվում էր՝ Ձեր կուսակցության նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի մասին է վկայում...

- Չէ, չէ, մեր նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը շատ ջերմ է։ Ես հաճախ եմ շփվում ժողովրդի հետ։ Ու ինչքան շփվել եմ՝  եղել են կուշտ, սիրուն, ճոխ սեղանների շուրջ նստած...

-  Դե որովհետեւ միայն հարսանիքների ժամանակ եք  շփվել։

- Է, թող ընդդիմությունն է՛լ մենակ հարսանիքների ժամանակ շփվի, որ այդպիսի քննադատական ելույթներ չլինեն։ Ես մեղավոր ե՞մ,  որ իրենք ուրիշ տեղեր են շփվում։

- Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից հետո Պուտինի հետ հանդիպել ե՞ք։

- Չէ, Նալբանդյան Էդոյին եմ ուղարկել։

-  Հետո՞։

- Զանգեց ասեց «ժանգել եմ աշեմ, որ չանհանգշտանաշ, շաղ լավ ա, եշ էլ շաղ-շալամաթ եմ»։

-  Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30