02.02.2018 05:47 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. չոր մաշկն առանց կոսմետիկայի խնամելու 5 միջոցները

Բյութի-բառարան. չոր մաշկն առանց կոսմետիկայի խնամելու 5 միջոցները

Մաշկը խնամելու շուկան լի է ցանկացած տեսակի (հատկապես ամենապրոբլեմատիկ՝ չոր) մաշկի պրոգրեսիվ միջոցներով։ Սակայն, նախքան բյութի-ինդուստրիայի ձեռքբերումները փորձելը, կարելի է ինքնուրույն հասարակ միջոցներ կիրառել։ Ներկայացնում ենք չոր մաշկին առողջ տեսք վերադարձնելու 5 տարածված արդյունավետ լայֆհաքերը։

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՈՆԱՎԱՑՈՒՄ։ Քնելուց առաջ, ջրային պրոցեդուրաներից անմիջապես հետո, մաշկին խորհուրդ է տրվում յուղ հասցնել։ Պարտադիր չէ լոսյոն օգտագործել, ամենալավ այլընտրանքը բնական յուղերն են՝ կոկոսի, ավոկադոյի, ձիթապտղի։ Կինոդիվա Սոֆի Լորենի գեղեցկության գլխավոր զենքը ձիթայուղն է, որի օգնությամբ նա խոնավացնում է մաշկը, վարսերը, մաքրում կոսմետիկան եւ անգամ վաննա է ընդունում։

ՉՉԱՐԱՇԱՀԵԼ ՏԱՔ ՎԱՆՆԱՆԵՐԸ։ Ցուրտ սեզոնին տաք վաննա կամ երկարատեւ տաք ցնցուղ ընդունելու ցանկություն հաճախ է առաջանում։ Սակայն այս հաճույքի արժեքը բավականին բարձր է. տաք ջրի հետ մաշկի հաճախակի շփումը հանգեցնում է դրա ծերացմանը, լայնացմանն ու կախվելուն։ Մաշկը դառնում է չոր եւ ավելի է ենթարկվում գրգռման. տաք ջրով պրոցեդուրաները բացասաբար են ազդում կանանց եւ տղամարդկանց առողջությանը։ Անհրաժեշտ է թույլ չտալ, որ մաշկը ջրում երկար գտնվելու հետեւանքով կնճիռներով ծածկվի։ Անհրաժեշտ է կրճատել ջրային պրոցեդուրաները, իսկ ձգությունը պահպանելու համար ավելի հարմար է կոնտրաստային ցնցուղը։

ՍԻՍՏԵՄԱՏԻԿ ՓԻԼԻՆԳ։ Կոսմետոլոգները թույլ չեն տալիս հաճախակի օգտվել սկրաբներից, սակայն 10 օրը մեկ անգամ մաշկին անհրաժեշտ է թեթեւ փիլինգը ոչ միայն մաքրման եւ թարմացման, այլ նաեւ խոնավացնող միջոցների հետ ավելի լավ փոխներգործության համար։ Նույն յուղն ավելի արդյունավետ է ներգործում թեփոտումից հետո։ Սկրաբը կարելի է ինքնուրույն պատրաստել՝ սուրճի մասնիկներով կամ ձիթայուղը շաքարավազով եւ խոշոր ծովի աղով խառնելով։

ՃԻՇՏ ԼՎԱՑՈՒՄ։ Ցուրտ սեզոնին կարեւոր է լվացվելու մի քանի կանոններ պահպանել։ Չարժե չարաշահել տաք ջուրը, խուսափել ալկալինի, սպիրտի, սուլֆատների բարձր բաղադրությամբ լվացվելու միջոցներից, որոնք կոշտացնում են մաշկը։ Մաքրման փուլից հետո յուղով խոնավացնելու պրոցեդուրան պարտադիր է։

ՏԱՐԱԾՔԻ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ։ Ջեռուցման սեզոնը ցրտից տառապող մաշկին նոր խնդիրներ է ավելացնում։ Փակ տարածքներում օդը բավականին չոր է դառնում, իսկ մաշկը՝ ձգված ու չորացած։ Մինիմալ պրեվենտ միջոցները կարող են ազատել նման խնդիրներից. անհրաժեշտ է բնակարանի օդի խոնավությունը պահպանել 30-60 աստիճանի սահմաններում, արգելվում է տարածքը տաքացնել +23 աստիճանից բարձր։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30