30.03.2018 06:20 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Հրայր Մանուկյան. «Հայաստանի քաղաքացին պարտավոր չէ Արցախում ծառայել՝ Սահմանադրության համաձայն ինքը պարտավոր է միայն Հայաստանի սահմաններում ծառայել։ Ու պարզ չէ հայաստանցու կարգավիճակը Արցախում՝ եթե իր նկատմամբ հանցանք է կատարվում, կամ ինքն է հանցանք կատարում Արցախում, ոնց է սա կարգավորվում։

Այս հարցերը միգուցե չառաջանային, եթե Արցախում հայաստանցիները պատշաճ հարգանքի արժանանային։ Թե չէ ստացվել է այնպես, որ արցախցիները օգտվում են Հայաստանի քաղաքացի լինելու բոլոր առավելություններից (ունեն Հայաստանի անձնագիր), բայց միաժամանակ, ինչքան հասկացա պատմություններից, համարում Արցախը անկախ (ոչ թե Հայաստանի մարզ), հայաստանցի զինվորների հաշվին պաշտպանվում ու մի բան էլ անհարգալից վերաբերմունք դրսեւորում հայաստանցի զինվորների ու այցելուների նկատմամբ։

Այլեւս անհնար է առանց հստակեցումների՝ կամ Արցախը անկախ է ու էդ դեպքում բազմաթիվ միջպետական պայմանագրերով է պետք վերեւում գրածս հարցերը կարգավորել, կամ էլ Հայաստանի մարզ է՝ համապատասխան իրավական ու հոգեբանական հետեւանքներով»։

* * *

Հայկ Բալանյան. «Ցավակցում եմ Կեմերովոյում զոհվածների ընտանիքներին։

Ու մի հարց։ Քանի որ Հայաստանում կան բազմաթիվ նորաոճ օբյեկտներ էժան ու սինթետիկ կոնստրուկցիաներով, իսկ վերեւի հարկերից արագ իջնելու վթարային սղարանների մասին նույնիսկ չեմ էլ լսել, ապա ավելի լավ է մերոնց օբյեկտների շինարարությունն ու նորմերը ստուգել։ Հիշելով, որ ի տարբերություն Ռուսաստանի մենք հրդեհներից բացի նաեւ երկրաշարժեր ու անհանգիստ հարեւաններ ունենք։ Մի լրագրող թող հարցնի ԱԻՆ-ի շեֆերին. քանի՞ մեծ քանակությամբ մարդ ընդունող օբյեկտում կան փրկարար սղարաններ, աստիճաններ ու եւ այլն»։

* * *

Վահրամ Թոքմաջյան. «Ասյա.. Մի երկու ժամով թողեք էդ երեխու ականջները հանգիստ մնան։ Ուրիշ, ավելի հոռի թեմա կա։ Վրեքս խաբար կա՞, որ ռուսները ռազմական ոստիկանություն են բացում Հայաստանում։ Հասկանու՞մ ենք, որ դա ավելի հետույքային թեմա է, ընկերներ։ Վաղը-մյուս օր, արդեն զինված ռուս ՌՈ-ականների եք տեսնելու Հայաստանի երկու ամենախոշոր քաղաքների փողոցներում։ Հասկանու՞մ ենք, որ սա եւս մեկ քայլ է մեր պետության վախճանը մոտեցնելու առումով։ Հասկանու՞մ ենք, որ սա արվում է պետական ու իրավական հնարավոր բոլոր նորմերը խախտելով։ Հասկանու՞մ ենք, որ էս ամենից հետո, Հայաստանը նույնիսկ «գուբերնիա» չի ընկալվելու։ Ճ կլասի ինչ-որ հետնախորշային գյուղ ենք դառնում ռուսական մեծ կայսրության կազմում։ Հիմա հարց. Նժդեհածին իշխողներ, բա որ ձեր Նժդեհը տեսներ, թե հիմա ականջներդ կախ ինչեր եք անում, իր ցեղակրոն թոթոլ քֆուրներից մի քանի հատ չէր տա՞»։

* * *

Դավիթ Սարգսյան. «Ժամանակակից Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ մի քանի րոպեում հրդեհից 64 մարդ է զոհվում, եւ այդ մասին հաղորդվում է մեկ օր անց, քանի որ բոլոր դաշնային հեռուստաալիքներն զբաղված են կա՛մ Պուտինին գովերգելով, կա՛մ Ջիգարխանյանի անկողինը փորփրելով։ Ու այդ երկրի տեխնոլոգիական հետամնացությունը նախ իրականության նման ընկալումն է»։

* * *

Կարեն Քոչարյան. «Մամուլում տեղեկություն եղավ, որ առողջապահության նախարար կարող է նշանակվել Արտավազդ Սահակյանը։ Ու թեեւ սովորաբար ես ուշադրություն չեմ դարձնում նման հրապարակումներին, սակայն այս դեպքում չեմ կարող չարձագանքել։ Արտավազդ Սահակյանը այն անձն է, ում սիրում եւ հարգում են գրեթե բոլորը` անկախ քաղաքական հայացքներից, տարիքից, սեռից եւ ծննդավայրից։ Այսօրվա Հայաստանում Արտավազդ Սահակյանը այն քիչ մարդկանցից է, ում սիրում եւ հարգում են Երեւանում ու Արցախում, բժիշկներն ու հիվանդները, զինվորականներն ու լրագրողները։ Մի խոսքով, եթե պարոն Սահակյանը նշանակվի առողջապահության նախարար (հատկապես այսօրվա նախարարից հետո), անգամ ամենառադիկալ ընդդիմադիրները կողմ կլինեն այդ որոշմանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30