13.07.2012 05:02
Տարածել հոդվածը. facebook twitter

Նախագիծ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշում

2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու մասին.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների մասին Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:

2. Հանձնաժողովի խնդիրն է 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրությունը`

ա) կարտարված հանցագործությունների իրական հանգամանքները պարզելը

բ) դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելը

գ) «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա թիկնազորի անդամների` նշված դեպքերին ունեցած առնչությունը պարզելը 

3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`

ա) հարցումներով դիմելու ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությանը, Ազգային անվտանգության ծառայությանը` որոնք հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ.

բ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրելու պաշտոնատար անձանց, փորձագետների եւ մասնագետների` նրանցից պարզաբանումներ ստանալու` Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ.

գ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրելու քաղաքացիների, այդ թվում վկաներին եւ տուժողներին, լսել նրանց բացատրությունները.

դ) դատախազի թույլտվությամբ ծանոթանալ հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի նյութերին.

ե) իր աշխատանքներում ներգրավելու համապատասխան մասնագետների եւ փորձագետների.

4. Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են այցելել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց եւ ստանալ բացատրություններ:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, եւ մեկ պատգամավոր` դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից:

 6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ:

7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված  պատգամավորների թեկնածուներին Ազգային ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որը բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:

8. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ: Հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին: Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ ընդդիմադիր խմբակցություններին:

9. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:

10.Հանձնաժողովի գործունեության ժամկետ է սահմանվում 2012թ. դեկտեմբերի 1-ը:

11. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 1-ը զեկուցում է Ազգային   ժողովի նիստում` ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին: 

12.07.2012թ.

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30