18.05.2018 06:05 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ կա չկա

World-պերֆորմանս. ամեն ինչի մասին

World-պերֆորմանս. ամեն ինչի մասին

«Օսկարը» շնորհող ԱՄՆ-ի Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի անդամները քվեարկել են կոմիկ դերասան Բիլ Քոսբիին եւ ռեժիսոր Ռոման Պոլանսկուն ակադեմիայի կազմից հեռացնելու օգտին։ Պատճառը՝ Քոսբիին եւ Պոլանսկուն բռնաբարության մեջ մեղադրելն է։

Ապրիլին դատարանը Բիլ Քոսբիին Ֆիլադելֆիայի Թեմփլ համալսարանի կանանց բասկետբոլի թիմի մենեջեր Անդրե Կոնստանդին բռնաբարելու գործով մեղավոր է ճանաչել, իսկ Ռոման Պոլանսկին 1978 թվականին խոստովանել է 13-ամյա Սամանթա Գեյմերին բռնաբարելու իր մեղքը եւ, 42 օր բանտում անցկացնելուց հետո, արտագաղթել է ԱՄՆ-ից։ Պոլանսկու իրավաբանի կարծիքով, ակադեմիկոսները 84-ամյա ռեժիսորի հետ անարդար են վարվել, քանի որ նա իր վրա է վերցրել տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ու ներողություն է խնդրել իր զոհից, եւ զոհն ընդունել է այն։ Նշենք, որ երկուսի աստղերը հանվել են հոլիվուդյան փառքի արահետից։

BFC Բրիտանական նորաձեւության խորհուրդը Դեվիդ Բեքհեմին նախագահ-ամբասադորի պաշտոնին է նշանակել։ Հանրահայտ ֆուտբոլիստ, Kent & Curwen անգլիական բրենդի սեփականատեր Բեքհեմը 2 տարի է պաշտոնավարելու, իսկ հիմնական պարտականությունը կլինի խորհրդի հետ ԱՄՆ-ի եւ Չինաստանի նորաձեւության ինդուստրիայի կազմակերպությունների հետ համագործակցության կապեր հաստատելը։ «Հպարտ եմ ընդունել այս նոր նշանակումը։ Վաղուց եմ հետաքրքրված բրիտանական ոճով, նորաձեւությամբ եւ արհեստի գաղտնիքներով, իսկ նոր դերն ինձ հնարավորություն կտա հայտնվել ինդուստրիայի խորքում, որը ես այնպես սիրում եմ»,- հայտարարել է Բեքհեմը։ Խորհրդի հետ ֆուտբոլիստն աշխատելու է աշխարհում բրիտանական նորաձեւության զարգացման վրա եւ զբաղվելու է նորաձեւության ոլորտի կրթական նախագծերով։ Նա նշել է, որ ուրախ կլինի օգնել եւ ոգեշնչել նոր տաղանդավոր դիզայներներին։

Ամռան սկզբին Telegram-ը նախատեսում է թողարկել իր TON (Telegram Open Network) սեփական բլոկչեյն-պլատֆորմի առաջին՝ Telegram Passport սերվիսը։ Նրա օգնությամբ մեսենջերի օգտատերերը կկարողանան այնտեղ պահպանել անձնական տվյալները եւ նոր Gram կրիպտոդրամով վճարումներ կատարել։ Այժմ Telegram Passport-ն աշխատում է թեստային ռեժիմում. նոր սերվիսից օգտվելու համար անհրաժեշտ է համակարգի մեջ մեկ անգամ ներբեռնել անձնական տվյալներն ու փաստաթղթերը՝ անձնագիրը, վարորդական իրավունքները, բանկային եւ կոմունալ հաշիվները։ Անհրաժեշտության դեպքում Telegram-ը դրանք կփոխանցի իր գործընկերային սերվիսներին, իսկ անձնական տվյալները շիֆրավորվելու են երկֆակտոր նույնականացմամբ ծածկագրի օգնությամբ։ Մեսենջերը տվյալների մուտք կստանա միայն օգտատիրոջ համաձայնությամբ։ Սերվիսի գաղափարն այն է, որ օգտատերերը շրջանցեն կրիպտոտարադրամային վճարումների գաղտնիությունը, որը շատ է անհանգստացնում տարբեր երկրների իշխանություններին։ Telegram-ի նոր նախագծի գործընկերների մասին տեղեկատվություն չի հայտնվում։ Մուտք դեպի տեխնոլոգիա կարող է ստանալ Qiwi վճարային ծառայությունը՝ ընկերությունը դիտարկում է Telegram-ի հետ համատեղ պլատֆորմի թողարկման հնարավորությունը։

Uber-ը ներկայացրել է օդային տաքսու թարմացված կոնցեպտը. այս հիբրիդային տրանսպորտը նախատեսվում է թողարկել 2023 թվականին։ Նոր աերոտաքսին ունի հորիզոնական պտտվող 4 ռոտոր, որոնք ծալվում են վայրէջք կատարելիս։ Uber-ը հրաժարվել է զույգային ավանդական ռոտորներից, որպեսզի երթեւեկության ժամանակ նվազեցնի աղմուկն ու բարելավի արտադրողականությունը։ Ապարատն աշխատելու է էլեկտրականությամբ եւ բարձրանալու է 600 մ բարձրության վրա։ Օդային տաքսին նախատեսված է հատուկ վայրէջքային հրապարակներով երկնաքերերի տանիքների միջեւ ուղեւորներին տեղափոխելու համար։ Պրոտոտիպի ստեղծողների խոսքերով, նման տրանսպորտային միջոցը մեկ ժամվա ընթացքում կկարողանա մինչեւ 200 չվերթ իրականացնել։ Հիշեցնենք, որ, Uber-ից բացի, աերոտաքսու մոդելների մշակմամբ զբաղվում են ամենաքիչը 19 ընկերություններ, որոնց թվում են Boeing եւ Airbus գիգանտները։ Ավելի վաղ, Uber-ը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ի տարածքում իր հավելվածում նոր ֆունկցիաներ կավելացնի. այժմ սերվիսի օգտատերերը կկարողանան գնացքի, ավտոբուսի եւ նավի տոմսեր գնել։ Ընկերությունը մտադիր է նաեւ ավտոմեքենայի վարձակալության ծառայություն թողարկել։

ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությունը մի շարք խոշոր ընկերությունների (Apple, Uber, Microsoft եւ այլն) թույլ է տվել կոմերցիոն նպատակների համար դրոններ շահագործել։ Արդեն հայտնի է, որ Apple-ը մտադիր է անօդաչուների օգնությամբ նկարահանել Հյուսիսային Կարոլինայի տարածքը, իսկ Uber-ը նախատեսում է սննդի առաքում թողարկել։ Իշխանությունը նաեւ հաստատել է Intel, Airbus, FedEx ընկերությունների պիլոտային նախագծերը. ապագա նախագծերի ցուցակում է ինքնաթիռների զննման, դեղամիջոցների առաքման եւ մոսկիտների տեղաշարժմանը հետեւելու համար դրոնների օգտագործումը։ Նշենք, որ Amazon-ին եւ DJI դրոնների չինական արտադրողին թույլտվություն չի տրվել։ Ընդհանուր առմամբ, իշխանությունները 149 հայտ են դիտարկել։

Facebook սոցցանցում դադարեցվել է մոտ 200 հավելվածների աշխատանքն այն բանի համար, որ դրանք մուտք ունեն դեպի օգտատերերի տվյալների մեծ բազա։ «Facebook-ը հետաքննություն կանցկացնի բոլոր այն հավելվածների հանդեպ, որոնք մուտք են ունեցել դեպի անձնական տվյալների մեծ ծավալը, մինչ այն, երբ 2014 թվականին մենք փոփոխություններ մտցրեցինք պլատֆորմի քաղաքականության մեջ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Եթե պարզվի, որ հավելվածները չարաշահում էին անձնական տվյալների օգտագործումը, նրանք վերջնականապես կարգելափակվեն եւ օգտատերերը համապատասխան ծանուցում կստանան։ Այնուհետեւ, Facebook-ը պորտալ է թողարկել, որում հավաքված են խորհուրդներ այն մասին, թե ինչպես անվտանգ օգտվել սոցցանցից եւ արդյունավետ տեղադրել կոնտենտը։ Նախագիծը բացատրում է գովազդի աշխատելու սկզբունքը եւ օգտատերերի տվյալների մշակումը։ Էջում նաեւ տեղադրված են Facebook-ում սեփական անվտանգությունն ապահովելու եւ խաբեբաներից պաշտպանվելու մասին առաջարկությունները։ Հասարակ ձեւակերպումների շնորհիվ, նախագիծը օգտակար կլինի նաեւ մեծերին, ովքեր ցանկանում են պարզել սոցցանցի տվյալների հետ աշխատանքի քաղաքականությունը։

YouTube-ում աշխարհի 44 երկրների համար տեսահոլովակների ազգային հիթ-շքերթներ են հայտնվել։ Ռեյտինգում հոլովակի հորիզոնականը որոշվում է դիտումների քանակին համապատասխան, որոնք երկրում հավաքվել են մեկ շաբաթվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ, չորս ընտրանի է ստեղծվում՝ «Trending», լավագույն երաժշտական հոլովակներ, կատարողներ եւ թրեքեր։ Օրինակ՝ ամերիկյան եւ բրիտանական հիթ-շքերթներում այժմ առաջատարները Childish Gambino-ի «This Is America» թրեքն է։ Բացի այդ, YouTube վիդեոհոսթինգում նոր ֆունկցիա է հայտնվել՝ «Հիշեցնել, որ անհրաժեշտ է հանգստանալ դիտումից»։ Այն հասանելի է iOS եւ Android հավելվածների նոր տարբերակներում։ Օգտատերերը հանգստի մասին հիշեցումը կարող են կարգավորել յուրաքանչյուր 15, 30, 60, 90 կամ 180 րոպե։ Նշված ժամանակահատվածից հետո վիդեոն կանգ է առնում, եւ օգտատերը ազդանշան է ստանում առ այն, որ անհրաժեշտ է ընդմիջում կատարել։ Միաժամանակ, թայմերը հաշվի է առնում դիտման ընթացում պաուզաներն ու ժամանակը, երբ հավելվածը չի օգտագործվում։

Google ընկերությունը թարմացրել է իր Google Drive ամպային ծառայությունը։ Փոխվել է պահոցի անունը՝ այժմ այն հանդես է գալիս Google One անվամբ, եւ սակագնային գիծը։ Սերվիսի ամերիկյան օգտատերերին 200 Գբ հիշողության ծավալի համար ամսական 2,99 դոլար սակագնային պլան է հայտնվել, իսկ 2 Տբ ծավալով պլանը էժանացել է՝ 19,99 դոլարից իջել է մինչեւ 9,99 դոլար։ Միաժամանակ, Google-ը հեռացրել է 1 Տբ-ի դիմաց 9,99 դոլարի սակագինը, սակայն թողել է 15 Գբ ծավալով անվճար սակագինը։ Ցանկացած օգտատեր կարող է ընտրած սակագնով «կիսվել» ընտանիքի 4 անդամների հետ։ Բացի այդ, Google One-ի մասնագետները սերվիսի այն օգտատերերին են օգնություն ցուցաբերելու, ովքեր 100 Գբ եւ ավելի ծավալի բաժանորդագրություն են իրականացրել։ Google-ի թարմացված ամպային պահոցը սկզբում կաշխատի միայն ԱՄՆ-ի տարածքում, իսկ ավելի ուշ՝ մնացած երկրներում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30