15.07.2012 00:34 Ա. Մ.
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Ասադին 10 օր են տվել

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ մտցված բանաձեւի նախագիծը Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին առաջարկում է 10 օրվա ընթացքում հրադադար հայտարարել։ Հակառակ դեպքում` Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։ Ռուսաստանը դեմ է այս վերջնագրին եւ փոխարենն առաջարկում է բանաձեւի այլընտրանքային նախագիծ ներկայացնել։

Բանաձեւի «արեւմտյան» տարբերակը Դամասկոսին կոչ է անում դադարեցնել զինվորական ստորաբաժանումների տեղափոխումը բնակելի տարածքներ։ Բացի դրանից, սիրիական իշխանությունները պետք է այդ տարածքներում դադարեցնեն նաեւ ծանր զրահատեխնիկայի կիրառումը։ Եթե փաստաթղթի ընդունումից հետո 10 օրվա ընթացքում պահանջները չիրականացվեն, ապա Սիրիայի նկատմամբ տնտեսական ու դիվանագիտական պատժամիջոցներ կսահմանվեն։ Փաստաթղթում առկա է նաեւ պահանջ ընդդիմության նկատմամբ, որի համաձայն` այն պետք է անհապաղ դադարեցնի բռնությունները` իր բոլոր դրսեւորումներով։

Բանաձեւի միակողմանի բնույթի մասին իր դիրքորոշումն է արտահայտել Մոսկվան։ Այսպես, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտնել է, որ հնարավոր չէ պատժամիջոցների ենթարկել ընդդիմադիր խմբավորումներին, որոնք ոչ ոքի չեն ենթարկվում։ Նրա կարծիքով` ակնհայտ է, որ «արեւմտյան» նախագիծն ուղղված է Սիրիայի իշխանությունների դեմ։ Որոշ քաղաքագետներ համոզմունք են հայտնում, որ այդ բանաձեւով արեւմտյան երկրները ստիպում են Ասադին հանձնվել . կողմերից մեկը ստանում է լիակատար աջակցություն, իսկ մյուս կողմի կարծիքը լիովին անտեսվում է։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30