30.03.2018 06:28 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Հացի արտադրամասում խախտումներ են հայտնաբերվել

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ իրականացրած վերահսկողության արդյունքում, կասեցրել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Մարկոսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը։

Պարզվել է, որ այս արտադրամասում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, անձնակազմի անդամները չեն կրել պահանջված հագուստը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների մուտքը արտադրական տարածք։ Բացի այդ՝ թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը եւ անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, չի ունեցել համապատասխանության սերտիֆիկատ, խախտվել են նաեւ հացի տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերը։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30