21.03.2017 10:09 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Մարտյան Week End

Մարտյան Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ԻՍՐԱՅԵԼ։ Գազայի հատվածից արձակած պաղեստինական հրթիռը պայթել է Իսրայելի հարավային մասում՝ առանց վնաս հասցնելու։ Իսրայելական իշխանությունը հարձակման պատասխանատվությունը վերագրում է ԽԱՄԱՍ իսլամիստական շարժմանը՝ Իսրայելից պաղեստինական բոլոր ֆրակցիաների կողմից հաշտության պահպանում պահանջելով, որն ուժի մեջ է 2,5 տարի։

ԻՏԱԼԻԱ։ Էտնա հրաբխի ժայթքման պատճառով սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես փակ է։ Ըստ հաղորդագրության, իրավիճակը կրիտիկական է, չնայած  մոխիրը սիստեմատիկ մաքրվում է կարեւոր տարածքներից։ Վերջին օրերին հրաբխագետները հրաբխի ակտիվացում են գրանցել եւ լավային 2 հոսք են հայտնաբերել։ Հրաբխային նյութի արտահոսքի հետեւանքով, ընդհանուր առմամբ, 10 մարդ է տուժել։

ԲԱՆԳԼԱԴԵՇ։ «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցությունն իր վրա է վերցրել Դաքայի օդանավակայանի կողքին գտնվող ոստիկանական բազայի տարածքում տեղի ունեցած պայթյունի ողջ պատասխանատվությունը։ Տեռորիստ-մահապարտը պայթուցիկ սարքը գործի է դրել Դաքայի օդանավակայանին կից տեղակայված արագ արձագանքման ուժերի ժամանակավոր ճամբարում։ Հարձակվողը փորձել է ներխուժել բազայի տարածք, սակայն ռումբը պայթել է ժամանակից շուտ։ Միջադեպի արդյունքում 2 սպա տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը ոչնչացրել է տեռորիստին։

ԷՍՏՈՆԻԱ։ Կացնով զինված տղամարդը Տալլինի կենտրոնում գտնվող SEB բանկի տարածք է ներխուժել՝ տերմինալն ու համակարգիչները կոտրելով։ Հարձակման պահին բաժանմունքը փակ է եղել, տղամարդը ներս է մտել՝ ապակին կոտրելով։ Նշվում է, որ «ոստիկանները ձերբակալել են 1963 թվականին ծնված ագրեսիվ տղամարդուն»։

ԲԵԼԳԻԱ։ Բրյուսելի Սեն-Ժիլ համայնքի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետեւանքով 7 մարդ է տուժել։ Միջադեպից փլուզվել են շենքի 3 հարկերը, փլատակների տակ բնակիչներ կան։

ՊԵՐՈՒ։ Երկրում հզոր ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 75-ի, փլուզվել է 117 կամուրջ, հազար կիլոմետրից ավելի ճանապարհային հատվածներ եւ 115,000 կառույց։ Սա վերջին 20 տարվա ընթացքում երկրում ամենամեծ ջրհեղեղն է։ Նախագահ Պեդրո Կուչինսկին աղետի հետեւանքները վերականգնելու աշխատանքների համար 766 մլն դոլար է հատկացրել։

ՆԻԳԵՐԻԱ։ Մայդուգուրի քաղաքին մոտ գյուղում 3 տեռորիստ-մահապարտների հարձակման հետեւանքով 4 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել։ Պայթյունն իրականացրել են «Բոքո Հարամ» անջատողական իսլամիստական խմբակցության զորայինները։

ԻՐԱՔ։ Իրաքյան ավիացիան Մոսուլ քաղաքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» տեռորիստական կազմակերպության 6 արտասահմանցի ղեկավարներին։ Ոչնչացրած տեռոիստների ցուցակում է Աբու Սամիր մականունով ՌԴ քաղաքացի Աբդուլ Կարիմ առ-Ռուսին, որը ղեկավարել է ԻՊ-ի այսպես կոչված «Թարիք իբն Զիյադի գումարտակը»։ Մահացածների թվում են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Մարոկոյի քաղաքացիներ։

ԱՄՆ։ Մերիլենդ նահանգի Ռոքվիլ քաղաքում պայթյունի հետեւանքով մասնավոր տուն է ոչնչացվել։ Ոստիկանությունը փնտրում է տան միակ բնակչին, պայթյունի ժամանակ նրա տանը գտնվելու մասին տեղեկատվություն չկա։ Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով։ Հայտնի է, որ տանտիրոջ սնանկանալու պատճառով տունը պետք է աճուրդի հանվեր։

Միսուրի նահանգում 90 տարեկանում իր տանը վախճանվել է համաշխարհային հայտնի երաժիշտ Չակ Բերրին։ Ըստ CNN-ի տեղեկատվության, բժիշկները Բերիին հայտնաբերել են անգիտակից վիճակում։ Մահվան պատճառը չի հայտնվում։ Չակ Բերին ռոք-ն-ռոլի հիմնադիրներից մեկն է համարվում, ում կարիերան սկիզբ է առել անցած դարի 50-ականների սկզբին՝ Սենտ-Լուիսի ակումբներում։ Երաժշտության մեջ մեծ ներդրման համար երաժիշտը պարգեւատրվել է «Գրեմմի» մրցանակով, ինչպես նաեւ 100 թոփ-հռչակավոր կատարողների ցուցակում է ընդգրկված։

ՀԱՅԱՍՏԱՆ։ Եկեղեցին «վերեւից» հոգեհանգստի արարողությունը կանխելու հրաման է ստանում։ Ողբանք զքեզ, եկեղեցի։

 Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30