Ինչպես հայտնի է, ԲՀԿ կենտրոնի տարածքային կազմակերպությունը «մեծ շուքով, աղմուկ-աղաղակով» որոշում էր կայացրել Է.Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու մասին, սակայն այդ որոշումն «օրինական ուժ» ստանալու համար դեռ պետք է հաստատվի ԲՀԿ քաղխորհրդի նիստում։ Եւ ահա, երեկ «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ում որոշել են այդ թեմայով քաղխորհրդի նիստ չանել, Վարդանյանին այդպես չհեռացնել, որպեսզի նա չդառնա «քաղհալածյալ» (առավել եւս,երբ նրա նկատմամբ բացահայտ հալածանքներից հետո պատգամավորի վարկանիշը բարձրացել էր)։ Փոխարենը ԲՀԿ-ն Է.Վարդանյանից «կազատվի» իր առաջիկա համագումարում, երբ ընտրի նոր քաղխորհուրդ. այստեղ, ահա, պատգամավորի անունը չի լինի ընդգրկված։