24.11.2017 07:53 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Ռուզան Մինասյան. «Այսօր՝ ժամը 15.00-ին, Շահումյանի հին գերեզմանատանը հազիվ հավաքված 10 հին ընկերներ փակ դագաղով հողին հանձնեցին Հայկական Հեռուստատեսության հիմնադիր հաղորդավարին՝ ԼԵՎՈՆ ՊԱՐՈՆՅԱՆԻՆ։ Ահա' մեր երկրում պրոֆեսիոնալի գինը։ Աիդա Ներսիսյանի գրառումն է... Իսկ այսօր հեռուստատեսության աշխատողների օրն էր»։

* * *

Սուրեն Սարգսյան. «Ադրբեջանի պետական արարողակարգի համաձայն, Բաքու այցելող բոլոր պաշտոնական պատվիրակություններին տանում են Շահիդների պուրակ՝ հարգանքի տուրք մատուցելու։ Այստեղ հիմնականում ամփոփված են ղարաբաղյան պատերազմի ազերի զոհերը։ Այսինքն, աշխարհին ներկայացնում են ղարաբաղյան հակամարտության իրենց փայ «ճշմարտությունը»։

Երեւան այցելող օտարերկրացիներին մենք տանում ենք Ծիծեռնակաբերդ` ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու։ Եռաբլուր պանթեոնը առավելապես հայ ժողովրդի համար է հարգանքի տուրք մատուցելու սրբավայր, որտեղ ամփոփված են մեր պատմությունն ու հերոսամարտը։ Այստեղ օտարերկրյա պատվիրակություններ առավելապես չենք տանում»։

* * *

Երվանդ Վարոսյան. «Պարույր Հայրիկյանն ու Ռոբերտ Մուգաբեն միաժամանակ սկսեցին հացադուլը»։

* * *

Արմեն Գրիգորյան. «Էսօր Շարմազանովենք քնից արթնացել ու պարզել են, որ իրենք ֆաշիստ են, բայց դեռ չեն ջոկում դա լավ է, թե՝ վատ»։

 

* * *

«Մխիթարյանի մասին MUTV նկարած ֆիլմը նաեւ Հայաստանի մասին հզոր գովազդ է։ Ես չգիտեմ MUTV-ն ինչ սկզբունքով է Յունայթեդի ֆուտբոլիստներին ընտրում ֆիլմ նկարելու համար, բայց Հենոյի մասին ֆիլմը կարելի է նաեւ թանկարժեք նվեր համարել նրանց համար, ովքեր Հայաստանի զբոսաշրջային ոլորտը զարգացնելու մասին մտածում են, բայց գործ գրեթե չեն անում»։

* * *

Զոհրապ Եգանյան. «Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը բառիս բուն իմաստով վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս ոչ միայն մեր ազգային հերոս Գարեգին Նժդեհի, այլեւ իշխող կուսակցության հասցեին։ Մեր մեջ մենք կարող ենք քննադատել ցանկացած կուսակցության, բայց այլ բան է, երբ պետական միջոցներով պահվող ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ալիքը ծաղրում է հայկական կուսակցությանը, այս ամենը ուղղակիորեն կապվեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի նախագծի հետ։

Ռուսական հեռուստաընկերության պահվածքն իսկապես տհաճ է, դրան ի պատասխան, օրինակ, մեր հեռուստաալիքներից մեկը շատ հանգիստ կարող է խոսել ռուսական պատմության սեւ, անմարդկային էջերի մասին, որոնք թույլ են տրվել մեր ազգի հանդեպ։ Անկեղծ ասած՝ ռուսական որոշ հաղորդումներ դիտելուց հետո հիշում եմ վերջերս շատ տարածված մի արտահայտություն «весь мир это один большой антироссийский проект»։ Ծիծաղելի է, այսպես երկար ճանապարհ չեք անցնի, առավել եւս, երբ կպնում եք մի ժողովրդի ազգային հերոսի, ով ոչ թե հակառուս էր, այլ ուղղակի հայակենտրոն էր։ Մենք էլ կարող ենք հերոսների վրայով անցնել, բայց չափը լավ բան է։ Նժդեհին տեռորիստ համարող մարդը պետականությունից ոչինչ հասկանալ չի կարող»։

* * *

Իզաբելլա Աբգարյան. «Նոր թղթադրամները ոնց որ Երեւանի տոնական զարդարանքով զբաղվող դիզայներն արած լինի»։

* * *

Հասմիկ Համբարձումյան. «Զանգել եմ Վանաձորի ԲԿ-ի տնօրենին ՔԿ-ի հաղորդագրության հետքերով։ Մի երկու հարց տվեցի, նորմալ պատասխանեց, վրա երրորդ հարցին ասում է՝ դու արդեն ժուռնալիստություն ես անում»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30