13.01.2015 17:38 Հովհաննես Մուրադյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

«Կցկտուր է մնացել»

Անցնող տարին, որքան էլ հասարակական եւ քաղաքական առումով հագեցած համարենք, պետք է նկատենք, որ որոշ պատգամավորներ պարզապես անհաղորդ են մնացել այդ ամենին։

Համաձայն «Պառլամենտ մոնիթորինգի» տվյալների` խորհրդարանում իշխող մեծամասնություն համարվող ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շուրջ 34-ը անցնող տարում ծպտուն չի հանել։ Այլ կերպ ասած, նրանք ո՛չ ելույթ են ունեցել, ո՛չ էլ հարց տվել որեւէ օրինագծի քննարկման ժամանակ։ Փոխարենը նրանցից ոմանք աչքի են ընկել լրագրողներին հայհոյելով, սպառնալով։ Հատկանշական է, որ «ձայնազուրկ» պատգամավորներից գրեթե բոլորը պարտաճանաչ կերպով մասնակցել է քվեարկություններին ու երբեմն էլ քվերակել ոչ միայն իրենց , այլ նաեւ կուսակիցների փոխարեն։ Մի խոսքով, նման մարդիկ խորհրդարանում դրածո են` ի պաշտոնե, որպես կոճակ սեղմող։

Պետք է նշենք նաեւ, որ ՀՀԿ-ի դեպքում համատարած բնույթ է կրում նիստերից բացակայելը։ Այսպես, օրինակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը ոչ միայն ելույթ չի ունեցել եւ հարց չի բարձրացրել, այլ նաեւ 5-րդ գումարման Ազգային Ժողովի հինգերորդ, վեցերորդ եւ երկու արտահերթ նստաշրջաններից ընդհանուր առմամբ շուրջ 68 անգամ բացակայել է։ Նույն օրինակով Սամվել Ալեքսանյանը նիստերին չի ներկայացել 38 անգամ, Մհեր Սեդրակյանը` 24, Բուռնաշը`21, իսկ Շմայսը միայն հինգերորդ նստաշրջանից բացակայել է շուրջ 16 անգամ։ Հուր ու կրակը սրտում պահած Կարեն Ավագյանը բացակայել է 15 անգամ։ Կրակոտ երիտասարդը եւս որեւէ օրինագծի վերաբերյալ ասելիք չի ունեցել, միայն կոճակն է սեղմել եւ իր առաքելությունը դրանով համարել ավարտված։ Արա Բաբլոյանի եւ Աշոտ Արսենյանի համար եւս խորհրդարանը իրենից հետաքրքրություն չի ներկայացրել, ինչպես ասենք «ՍԱՍ»-ի Արտակի ու Վովա Գասպարյանի փեսայի` Արթուր Գեւորգյանի համար։

Կանանցից անգերազանցելի ցուցանիշ է ապահովել Մարինե Մարաբյանը։ Բավականին ճոխ հայտարարագիր ներկայացրած պատգամավորը բացակայել է շուրջ 21 անգամ։ Նրա գործընկեր Շուշան Պետրոսյանը, ով իր դերը այդպես էլ չգտավ ԱԺ-ում` եւս կցկտուր է մնացել։ Մնացած «ամաչկոտ» պատգամավորներին այլեւս չենք անդրադառնա, նրանք էլ վերոնշյալներից առանձնապես չեն տարբերվում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30