14.06.2012 00:50
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Պայքարը թեժ է լինելու

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարել է, թե առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում եւ Հայաստանում հաստատելու է «տիեզերական արդարության» օրենքները, որոնք ամրագրված են «Սասնա ծռեր» էպոսում, իսկ բոլոր նրանք, ովքեր կկանգնեն իր ճանապարհին, ենթակա են ոչնչացման։

«ՉԻ» - Եթե հաշվի առնենք, որ առաջիկա նախագահական ընտրություններին ահագին մարդ է մասնակցելու, եւ հիշենք, թե ինչպես էր Սասունցի Դավիթը պայքարում թշնամիների դեմ, ապա ընտրություններից առաջ հարկ կլինի պրն Սեդրակյանից առգրավել բոլոր տեսակի կտրող-ծակող առարկաները։ Բայց մի բան լավ է` գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը վերջապես արժանի մրցակից կունենա։ Փաստորեն էպոսագետն ի թիվս այլոց փորձելու է ոչնչացնել նաեւ մարքսիզմի ասպետին` պարուրված ազգի գաղափարական զրահով։ Դրա համար թերեւս հարկ կլինի հարվածից առաջ թափ հավաքելու նպատակով հասնել Դիարբեքիր։ Չնայած` ի՞նչ ենք խոսում. գետի այն ափը Րաֆֆի Հովհաննիսյանի տիրույթն է։

Այսպես թե այնպես` տիեզերական արդարության օրը մոտենում է։ Տեսնես ո՞վ կհայտնվի Կոզբադինի դերում։