05.06.2012 00:45 Ա. Մ.
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Օլանդի թիկնազորի պետը կին է

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախագահական թիկնազորի ծառայությունում տեղափոխություններ ու կրճատումներ է իրականացրել` թիկնազորի պետ նշանակելով իգական սեռի ներկայացուցչի։

Ինչպես գրում են ֆրանսիական լրատվամիջոցները, Օլանդն իր թիկնազորի ղեկավար է նշանակել Սոֆի Ատին, որը հանրապետության պատմության մեջ այս պաշտոնը զբաղեցրած առաջին կինն է։

Տեղափոխությունների արդյունքում կրճատվել է թիկնապահների թիվը` 93-ից հասնելով 60-ի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օլանդի ձեւավորած կառավարությունում 34 նախարար է ընդգրված` 17 տղամարդ եւ 17 կին։

Նշենք, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահն արդեն հասցրել է կարճ ժամանակում  նախընտրական քարոզարշավի ժամանակ տված մի շարք խոստումներ իրականացնել, ինչպես օրինակ` միջոցներ է ձեռնարկել պետական պակասուրդի կրճատման ուղղությամբ` կրճատելով պետծառայողների աշխատավարձերը։ Հիշեցնենք, որ մայիսին կայացած` ԵՄ-ի գագաթնաժողովին Օլանդը Բրյուսել էր մեկնել ոչ թե օդանավով, այլ գնացքով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31