15.07.2012 00:42 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վախկոտների երկրում

Մլադիչին Հաագայի դատարանի դահլիճից տեղափոխեցին հիվանդանոց

Սերբիայի Հանրապետության բանակի նախկին գլխավոր հրամանատար Ռատկո Մլադիչը, ում դատում են Բոսնիական պատերազմում արած հանցագործությունների համար, դատական նիստի ժամանակ վատացել է։ Միջազգային դատարանի ներկայացուցչի խոսքերով, գեներալ-գնդապետին հոսպիտալացրել են Հաագայի կլինիկաներից մեկում` որպես խափանման միջոց։

Սերբիայի նախկին զինհրամանատարն այս անգամ անմիջապես հիվանդանոց էր ուղարկվել դատարանից, քանզի դա առաջին դեպքը չէ, երբ Մլադիչը, իբրեւ առողջական խնդիրներ եւ ցավեր ունենալով ներկայացել էր դատարանի առջեւ։ Խուսափելով հետագա նմանատիպ խնդիրներից եւ «մարդասպանի» միջազգային ճանաչում ունեցող նախկին զինվորականի կողմից դատարանի հանդեպ հնչեցրած մեղադրանքներից, որոշում է կայացվել ամբողջական հետազոտել նրան, եւ եթե պարզվի, որ դա ընդամենը սիմուլյացիա է, ապա Մլադիչը ստիպված կլինի դատվել նաեւ դատարանին խաբելու համար եւս։ Այս տարվա հուլիսին Հաագայի միջազգային դատարանը վերականգնեց Ռատկո Մլադիչի դատական գործընթացը, ով մեղադրվում է ցեղասպանության, զինվորական եւ մարդկության հանդեպ թույլ տված հանցանքների մեջ։ Հետաքննության տվյալներով, 1995 թվականին  բոսնիական Սրեբրենիցա անկլավում տեղի ունեցած կոտորածն իրականացվել է հենց 69-ամյա գեներալի գլխավորությամբ։ Նրա նախաձեռնությամբ էր, որ սերբական զինվորները սպանեցին ավելի քան 8000 մարդու` գյուղի արական սեռի բոլոր ներկայացուցիչներին։ Դա դեռ այն «չարյաց փոքրագույնն է», որ կարելի է նշել Մլադիչի կենսագրականում, քանի որ պատերազմի ողջ ժամանակահատվածում բոսնիական ամեն քաղաքում եւ գյուղում իրականացվել էին խաղաղ բնակչության հանդեպ նրա գլխավորած հնարավորին լայնածավալ ոչնչացման «պատերազմական» գաղտնի ծրագրերը։

Նյարդայնացնող է այն փաստը, երբ Հաագայի ամենաարդար դատարանը տարիների ընթացքում փորձում է բացահայտել եւ ապացույցներով ներկայացնել մեղավորներին այն բանում, ինչի ականատեսն է լինում մի ամբողջ ազգ, ժողովուրդ։ Սարսափելի անտանելի են ձգվում այդ նույն դատարանում մարդկության հանդեպ հանցագործություն արածների դատավճիռները կարդալու գործընթացները, այն պարագայում, երբ ապացույցներն ակնհայտ են, վկաներն` անթիվ, իսկ պատժամիջոցն իրեն սպասեցնել է տալիս, այն էլ իր մեջ պարզապես ցմահ կամ ձեւական եռաթիվ տարիներով ազատազրկման ժամանակահատվածով։ Դեռ անհայտ է, թե որտեղ է գրված, որ ցեղասպանությունն իրականացնողն իրավունք ունի այն անելու միանգամից, առանց որեւէ մեկի կարծիքն ու կյանքը հաշվի առնելու, իսկ իրեն անպայման անհրաժեշտ է մարդկայնորեն, կանոններով դատել։

 Այնուամենայնիվ նրանք դատվում են, դատվում են աշխարհի հարգի եւ խելացի վերին դատարաններից մեկում, իսկ մեզ մոտ սովորական վեց-յոթ հաստավիզ եւ գործ տվող «սպասարկման ոլորտականներին» անգամ մեղադրանք ներկայացնել չեն կարող, որովհետեւ տեսախցիկները պարզվում է չեն ձայնագրում, այլ միայն որպես «գլազոկ» են ծառայում տվյալ «շինության», ինչպես պարզվեց, «վտանգության» ծառայողներին, իսկ ոստիկանությունն իրեն անվանելով ժողովրդինը, ի տարբերություն ժողովրդի, կամ լռում է, կամ էլ ինչ-որ արդարանալու բացատրություններ է տալիս։ Վախենում են եւ սարսափելի է վախկոտների ճնշված երկրում ապրել։

Ժամանակն է Հաագայի դատարանի ու դատաստանի մշակույթը մեզ մոտ էլ բերել, որտեղ պատկանելիության, սոցիալական կարգավիճակի ու կաշառքով ձեռք բերած անձեռնմխելիության խտրականություն չի դրվում։ Դատարան, որտեղ բոլորը, գոնե դատարանի շենքի ներսում, հավասար են, մարդ են, սովորական «հոմո սապիենս»-ներ, սակայն առանց հոսպիտալացման իրավունքի, քանզի մեզ մոտ այն իրականացվում է, որպես կանոն, օդանավակայանի մեկնման տերմինալներում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30