25.05.2018 06:33 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. թեթեւ հյուսվածքով դեմքի մաշկի համար ամենաարդյունավետ սեզոնային միջոցները

Բյութի-բառարան. թեթեւ հյուսվածքով դեմքի մաշկի համար ամենաարդյունավետ սեզոնային միջոցները

Միջսեզոնը մոտենում է իր տրամաբանական ավարտին, ուստի կարեւոր է վերանայել դեմքի ամենօրյա խնամքը։ Խոնավացման հարցերում անհրաժեշտ է նախապատվությունը տալ թեթեւ հյուսվածքով քսուքներին՝ անքաշ ֆլյուիդներին, բալզամներին եւ գելերին, որոնք կկարողանան պահպանել մաշկին անհրաժեշտ խոնավությունը, բարձրացնել դրա որակն ու տոնուսը։ Ներկայացնում ենք տաք սեզոնի համար թեթեւ հյուսվածքով դեմքի ամենաարդյունավետ սեզոնային քսուքները։

Guerlain Super Aqua-Cream Gel Jour։ Շքեղ գել-քսուքը ձմռան ընթացքում ջրազրկված մաշկի համար կենդանացնող խոնավության պարգեւ է։ Միջոցի բաղադրության մեջ է սպիտակ արեւելյան սոճու էքստրակտը, որի շնորհիվ այն անկրկնելի հարմարավետության զգացում է պարգեւում՝ փափկացնելով եւ բարձրացնելով մաշկի պաշտպանիչ ֆունկցիաները։ Մետաքսի պես թեթեւ հյուսվածքն ակնթարթորեն ներծծվում է՝ հաճելի թարմություն պարգեւելով։

Givenchy Hydra Sparkling Jelly Cream։ Գելային հյուսվածքով թեթեւ քսուքն ակնթարթորեն ներծծվում է՝ ձգվածության եւ կպչուն ժապավենի զգացումը հեռացնելով։ Ժենշենի ընտանիքին պատկանող ասիական հազվադեպ բույսի տերեւների էքստրակտի հետ համադրված Sparkling Water Complex համալիրի շնորհիվ միջոցն օգնում է բջիջներում պահել թանկարժեք խոնավությունը՝ դիմադրելով ջրազրկությանն ու մաշկի չորացմանը։

Swiss Line Force Aqua-Pure Matifying Cream։ Խոնավացնող քսուքն օժտված է թեթեւ մատտացնող գործողությամբ, ինչն ակտուալ է տարվա տաք եղանակին։ Բացի այդ, միջոցն օգնում է պայքարել տարիքային պիգմենտացիայի դեմ՝ այն բացացնելով, ծակոտիների տեսանելիությունը եւ կոմբինացված ու յուղոտ մաշկին հատուկ անկատարելությունները կրճատելով։ Բաղադրության մեջ առկա տատրակի, էդելվայսի եւ բոգի հիմքով բուսական կոմպլեքսն օժտված է հանգստացնող ներգործությամբ եւ պայքարում է բորբոքվածությունների դեմ։

Babor Oxygen Energetik Cream։ Չնայած թեթեւ հյուսվածքի, քսուքը հրաշալիորեն խոնավացնում է մաշկը՝ մի շարք կարեւոր խնդիրներ լուծելով։ Այն խոնավությամբ է լցնում բջիջները, բարձրացնում է մաշկի ձգությունը, հյուսվածքների էլաստիկությունը, բաղադրության մեջ առկա ալպիական ցողունային բջիջների շնորհիվ դանդաղեցնում է ծերության գործընթացները։ Միջոցը «թթվածնային» անուն է կրում, քանի որ բարձրացնում է բջջային էներգիայի մակարդակը եւ ակտիվացնում է բջջային շնչառության գործընթացները։

Thalgo Prodige Des Oceans Cream։ Քսուքի տարբերվող առանձնահատկությունը լամելյարային հյուսվածքն է, որը նման է մաշկի մակերեսին հիդրոլիպիդային ժապավենին։ Հենց այդ պատճառով միջոցն ակնթարթորեն ներծծվում է մաշկի մեջ՝ փափկության եւ խոնավության զգացողություն թողնելով։ Քսուքի բաղադրության մեջ են ռեգեներացնող ծովային կոմպլեքսը, 2 տեսակի հիալուրոնային թթուները եւ ջրիմուռների էքստրակտները. այս ամենը բարձրացնում է մաշկի ձգությունն ու տոնուսը, դանդաղեցնում է տարիքային փոփոխությունները։

Kenzo Moisturizing Jelly to Mattify։ Յուղոտվելու հակում ունեցող մաշկը նույնպես խոնավացման կարիք ունի։ Դրա վառ ապացույցն է մատտ դարձնող գելը, որը հրաշալիորեն լուծում է յուղոտ փայլի խնդիրը։ Բաղադրության մեջ առկա հիալուրոնային թթվի շնորհիվ գելն օգնում է բջիջներում պահպանել խոնավությունը՝ ջրազրկվածությունը կանխելով։

3LAB Perfect Moisturizer։ Խոնավացուցիչն ամենօրյա խնամքի լավագույն միջոցներից է, որը չի ծանրաբեռնում մաշկը, միաժամանակ գերազանց է կատարում իր պարտականությունները՝ տարիքային փոփոխությունների դեմ պայքարելով։ Գաղտնիքը  ձիթայուղի, ցորենի եւ ծովային բոխչայի էքստրակտով վիտամինային կոկտեյլի մեջ է, որի շնորհիվ քսուքը բջիջներում կարգավորում է խոնավության մակարդակը, ինչպես նաեւ ստիմուլացնում է կերամիդների ինքնուրույն սինթեզը, որոնք պատասխանատու են մաշկի պաշտպանիչ շերտի համար։

Shiseido Essential Energy Moisturizing Gel Cream։ Էներգետիկ խոնավացնող գել-քսուքը իդեալական միջոց է մաշկը տաք սեզոնին նախապատրաստելու համար։ Հիալուրոնային թթվի, ունշիու մանդարինի կեղեւի եւ այլ բուսական բաղադրիչների հիման վրա միջոցն օգնում է բարձրացնել մաշկի պաշտպանիչ ֆունկցիաները, բարելավել տոնուսը եւ վերադարձնել փայլը։

Clarins Hydra-Essentiel Cooling Gel։ Թեթեւ գել-քսուքն իդեալական է կոմբինացված եւ յուղոտ մաշկի համար։ Նրա բաղադրության մեջ է կալանխոեի էքստրակտը, որն օգնում է պահպանել խոնավությունը բջիջներում, իսկ Anti-Pollution կոմպլեքսն օգնում է արգելափակել շրջակա միջավայրի բացասական ֆակտորների ներգործությունը։ Որպես կանոն, մաշկն ավելի խոնավացրած, առանց տեսանելի անկատարելությունների եւ առողջ փայլ է արձակում։

[comfort zone] Remedy cream։ Հանգստացնող քսուքը սիլիկոններ եւ պարաբեններ չի պարունակում, իսկ դա նշանակում է, որ այն իդեալական է զգայուն մաշկի համար։ Նրա ֆորմուլայի հիմքում առկա է պերուական միրաբիլիսի էքստրակտը, որի շնորհիվ քսուքն օժտված է հակաբորբոքային առանձնահատկություններով, ինչպես նաեւ վիտամիններով եւ Օմեգա-9-ով հարուստ մարուլայի յուղը։ Մաշկն ավելի քիչ զգայուն է դառնում կլիմատիկ տատանումների եւ այլ բացասական ֆակտորների հանդեպ, որոնք նախկինում կարող էին գրգռվածություն առաջացնել։

L’Occitane Soothing Fluid։ Թեթեւ ֆլյուիդը զգուշությամբ հոգ է տանում չոր եւ զգայուն մաշկի մասին՝ այն փափկացնելով եւ լվացվելուց ու մաքրումից հետո դիսկոմֆորտի զգացողությունը հանելով։ Միջոցը հարուստ է կարիտեի յուղով եւ մասուրի ու կալենդուլայի բուսական էքստրակտներով, պայքարում է բորբոքումների, կարմրության եւ այլ անկատարելությունների դեմ՝ մաշկին փայլ եւ հանգիստ տեսք հաղորդելով։

Lancome Energie De Vie Water Infused Cream։ Ժամանակակից միլենիալների ապրելակերպը հաշվի առնելով ստեղծված գիծը բրենդի բեսթսելլերն է դարձել։ Այս թեթեւ քսուքն անփոխարինելի է մեծ քաղաքի ռիթմի, ծանրաբեռնված գրաֆիկի եւ երեկույթների ուղղակի մասնակիցների համար։ Քսուքը մաքրում է հոգնածության հետքերը, դիմակավորում է անկատարելությունները՝ դեռահասային բնական կարմրաներկը, փայլն ու ձգությունը վերադարձնելով։

Erborian Bamboo Creme Frappe։ Մրգային շարբաթի պես անքաշ հյուսվածքով քսուքը թարմացնում է մաշկը՝ բջիջները կորցրած խոնավությամբ եւ թթվածնով հագեցնելով։ Ակնթարթորեն ներծծվելու շնորհիվ այն շատ հարմար է դիմահարդարման տակ հասցնելու համար։

Aveda Botanical Kinetics։ Թեթեւ քսուքը մաքուր օրգանիկա է, այդ պատճառով դա ակնթարթորեն լրացնում է բջիջներում կորցրած խոնավությունը՝ մի քանի անգամով մաշկի էլաստիկությունն ու տոնուսը բարձրացնելով։ Միջոցի հյուսվածքը չի ծորում եւ կպչուն ժապավենի էֆեկտ չի ստեղծում, թույլ է տալիս մաշկին, առանց չորության եւ դիսկոմֆորտի զգացման, շնչել ողջ օրվա ընթացքում։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30