ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գեւորգյանին պատկանող, Երեւան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ։ Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է։ Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Տեղեկացնենք, որ Արտակը սիրում է «գլամուր» գիշերային ժամանցը, ըստ այդմ` ամեն ինչ անում է պարբերաբար երեկոյի հերոս դառնալու համար։ «ՉԻ» տեղեկություններով, Արտակ Գեւորգյանը ոչ վաղ անցյալում աշխատել է նախագահականում։ Վերջինս եղել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունում, սակայն հերթական աղմկոտ պատմությունից հետո նրան ազատել են աշխատանքից։