10.03.2015 15:56 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

«Երկիր մեդիայի» նոր գործընկերը Բաղրամյան 26-ն է

«Չորրորդ իշխանության» տեղեկությունների համաձայն` վերջերս Բաղրամյան 26-ի հայտնի մեդիախումբը իր վերահսկողության տակ է առել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը։

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի մերձավորներին պատկանող ընկերությունն իրականացնում է «Երկիր Մեդիայի» գովազդային բաժնի մարկետինգը։ Այլ կերպ ասած` հեռուստաընկերության գովազդի ապահովումը, գովազդատուների հետ աշխատանք կատարելու ողջ գործառույթները կատարում է Սերժ Սարգսյանի հովանու ներքո գտնվող ընկերությունը։ Ընդ որում` եթե «Երկիր Մեդիան» մեդիադաշտում հայտնի է որպես լրագրողների համար աշխատանքային ոչ բարենպաստ պայմաններ առաջարկող հեռուստաընկերություն, ապա Բաղրամյան 26-ի թիմի  «գալստյան» պես «Երկիր Մեդիայում» իրավիճակը բարելավվել է։ Բանն այն է, որ փոքր չափով բարձրացել են անձնակազմի աշխատավարձերը եւ հեռուստաընկերության ղեկավարությունը պարտավորվել է այսուհետ անձնակազմի աշխատավարձերը վճարել պարտաճանաչ կերպով, ինչը «Երկիր Մեդիայի» համար կարելի է արտառոց բան  համարել։ Նկատենք, որ գովազդից եկող եկամուտները, բնականաբար, իրենցից ենթադրում են նաեւ հեռուստաընկերության կողմից որդեգրած սկզբունքների հարմարեցում նոր կանոններին եւ գովազդատու իշխանության քմահաճություններին։ Չնայած, եթե հաշվի առնենք, որ ՀՅԴ-ի կուրացիայի տակ գտնվող «Երկիր Մեդիան» առանձնապես աչքի չի ընկել վառ ընդդիմադիր կեցվածքով եւ այն, որ հովանավորյալ քաղաքական ուժը լիակատար աջակցում է իշխանությունների կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխումներին, ապա միանգամայն տրամաբանական կարելի է համարել իշխանության եւ «Երկիր Մեդիայի» համագործակցությունը։ Այսպես ասած` եթե քաղաքական ուժերը համագործակցում են քաղաքական դաշտում, ապա մերձեցում սպասվում է նաեւ մեդիադաշտում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31