No 644 (ինտերնետային No 804), Մարտի 27 2007 թ., երեքշաբթի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ» ՀԱՋՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ


«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը մարտի 23-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ մարտի 30-ին Ազատության հրապարակում անցկացնելու է հանրահավաք, որի ընթացքում պետք է ներկայացվեին «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության եւ «Իմպիչմենտ» դաշինքի սկզբունքային դիրքորոշումները ներքաղաքական կյանքի կարեւորագույն խնդիրների վերաբերյալ:

Նկատի ունենալով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հանգամանքը, առաջնորդվելով հանրային բարոյականության նորմերով` «Այլընտրանքը» հայտարարում է մարտի 30-ի հանրահավաքի տեղափոխման մասին:

Հաշվի առնելով, որ Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով, ապրիլի երկուսից յոթը Ավագ շաբաթ է, որի ընթացքում անպատեհ են համարվում աշխարհիկ զանգվածային հրապարակային միջոցառումները, «Այլընտրանքը» ի սկզբանե չէր նախատեսել հանրահավաք անցկացնել նաեւ այդ շաբաթվա ընթացքում:

Ըստ այդմ, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հայտարարում է, որ մարտի 30-ին նախատեսված հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 13-ին:


«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
26.03.07


առաջին էջ...»»

No 644 (ինտերնետային No 804), Մարտի 27 2007 թ., երեքշաբթի